Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջով և հաշվի առնելով Արարատի մարզպետի 26.02.2021թ. թիվ 01/01759-2021 գրությունը.
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Համայնքի ավագանու 14.01.2021թ. թիվ 09 որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 7 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Արարատ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի նախագիծը (գոտևորման նախագիծը¤ հաստատելու մասին»:
2. Որոշման նախաբանում «18-րդ հոդվածի 27-րդ մասով» բառակապակցությունը փոխարինել «18-րդ հոդվածի 29-րդ մասով» և «օրենքի 143-րդ հոդվածով» բառակապակցությունը փոխարինել «օրենքի 14 3 հոդվածով» բառակապակցություններով:
3. Որոշման 1-ին կետում «մշակման նախագիծը՝ (այսուհետ՝ ՆԱԽԱԳԻԾ)» բառակապակցությունը փոխարինել «Արարատ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի նախագիծը (գոտևորման նախագիծը¤» բառակապակցությամբ:
4. Որոշման 2-րդ կետում «օրենքի 143 հոդվածի» բառակապակցությունը փոխարինել «օրենքի 14 3 հոդվածի» բառակապակցությամբ:
5. Որոշման 2-րդ կետից հետո տեղադրել աղյուսակը: