Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 314
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2019 թվականի N 314

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության   «Քաղաքացիական օրենսգրքի»  188-րդ   հոդվածի   պահանջներով, ինչպես  նաև  Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ.  <<Պետական  կամ  համայնքային հողամասերում  գտնվող  ինքնակամ  կառույցների  նկատմամբ  պետության  կամ  համայնքների  սեփականության  իրավունքի  պետական  գրանցման  կարգը  հաստատելու  մասին>>    թիվ  731 –Ն  և  Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ. <<Ինքնակամ  կառույցների  օրինականացման  կարգը  հաստատելու մասին>> թիվ  912-Ն  որոշումների  դրույթներով  և  հաշվի  առնելով,  որ  Արարատ  համայնքի  սեփականություն  հանդիսացող  0,00527 հա  մակերեսով  հողամասում  ինքնակամ  կառուցված  50,32 քմ  ընդհանուր  մակերեսով ավտոտնակը /անավարտ/   ընդգրկված  չէ  համայնքային  նշանակության  քաղաքաշինական  համալիր  ծրագրերի  գոտում,  կառույցը պահպանելը  չի  խախտում  այլ  անձանց  իրավունքները  և  օրենքով  պահպանվող  շահերը,  վտանգ  չի  սպառնում  քաղաքացիների  կյանքին  ու  առողջությանը, այն  կառուցված  չէ  Հայաստանի  Հանրապետության  <<Հողային  օրենսգրքի>>  60-րդ  հոդվածով  սահմանված  հողամասերի  վրա,  ինչպես  նաև  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ  անվտանգության  գոտիներում,  կառուցված  չէ  քաղաքաշինական  նորմերի  և  կանոնների  էական  խախտումներով  և  չի  առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Արարատ  համայնքի  սեփականություն  հանդիսացող  Խանջյան փողոց   թիվ  63  շենքի  հարակից  տարածքում  0,00527  հա  մակերեսով  բնակելի  կառուցապատման  հողամասում  ինքնակամ  կառուցված  50,32 քմ ընդհանուր  մակերեսով  ավտոտնակի /անավարտ/   նկատմամբ  ճանաչել  Արարատ քաղաքային համայնքի  սեփականության  իրավունքը:                                                                                                                                                                                       

 2. Վերը  նշված  ինքնակամ  կառուցված  ավտոտնակը  ճանաչել  օրինական`  համաձայն  սույն  որոշմանը  կից,  օրինական  ճանաչված  կառույցի  և  դրանով  զբաղեցված  ու  պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  հողամասի  հատակագծերի:                                                                                                                      

3. Օրինական  ճանաչված  անշարժ  գույքին` 50,32 քմ  մակերեսով  ավտոտնակին /անավարտ/  և  դրանով  զբաղեցված, պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  0,00527 հա  մակերեսով  հողամասին  տրամադրել  հասցե  ք.Արարատ,  Խանջյան  փողոց  63/63 շինություն:                                                                                                                                                       

 4. 50,32  քմ մակերեսով  ավտոտնակը /անավարտ/   և  դրանով  զբաղեցված,  պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  0,00527 հա  մակերեսով  հողատարածքը  գնման  նախապատվության  իրավունքով,  ուղղակի  վաճառքի  կարգով  առաջարկել  կառույցն  իրականացնող  անձին` Համազասպ Վերդյանին:    
5. Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ. թիվ  912 –Ն  որոշման  4-րդ  և  35-րդ  կետերով  սահմանված  կարգի  և  արժեքների  համաձայն`

           ա/  շինության  օտարման  գին  սահմանել   50,32 քմ  x  1300  դրամ = 65 416 դրամ   
           բ/    հողի     օտարման  գին  սահմանել         52,70 քմ  x  1242  դրամ = 65 454 դրամ 

                                                                                                   ընդամենը`   130 870 դրամ

6. Հայաստանի  Հանրապետության   Կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  35.1 կետի  համաձայն  սահմանված  չափերով  ձևավորված  վաճառքի  գնին  հավելվում  են  տվյալ  միավորի  նկատմամբ  մինչև  օտարումը  պետության  կամ  համայնքի  անվամբ  գույքային  իրավունքների  պետական  գրանցման  համար  իրականացված  վճարները`  ընդամենը  26 000 դրամ:                                                                                                                                                                          

7. Համազասպ Վերդյանի  կողմից  15  աշխատանքային  օրվա  ընթացքում  գնման  նախապատվության  առաջարկը  չընդունելու  կամ  գնման  նախապատվության  առաջարկն  ընդունելուց  հետո  30-օրյա  ժամկետում  օրինականացված  կառույցի  և  դրա  համար  սահմանված  կարգով  առանձնացված  հողամասի  վաճառքի  գները  չվճարելու  դեպքում  5 աշխատանքային  օրվա  ընթացքում  կրկին  ներկայացնել  գրավոր  առաջարկություն  անշարժ  գույքը  վարձակալելու  վերաբերյալ: Վարձակալության  իրավունքից  ևս  հրաժարվելու  դեպքում  այն  տնօրինել  18.05.2006թ. թիվ  912-Ն որոշման  37-րդ  կետով  սահմանված կարգով:                                                                                                                                                                                         

 8. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  սահմանված  կարգով:      


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner