Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2025 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման արդյունքների վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումը, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2025 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը՝ ա/ եկամուտների կատարման գծով՝ համաձայն հավելված 1-ի։ բ/ ծախսերի կատարման գծով՝ համաձայն հավելված 2-ի: |