Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքում տեղական տուրքերի տեսակները և դրանց դրույքաչափերը 2026 թվականի համար` համաձայն հավելված 1-ի։  2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքում տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը 2026 թվականի համար` համաձայն հավելված 2-ի։  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։  |