Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ. ընդունված ՀՕ -199-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով, 10.06.2008թ. <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ -117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով քաղաքացի Արկադի Սուրենի Առաքելյանի դիմումը՝ Արարատ քաղաքի Մուրացանի փողոց տուն 3/3 հասցեում գտնվող բնակելի տան հողահատկացման հիմքերը վերականգնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ բնակելի տունը, դրա կառուցման և սպասարկման համար փաստացի առկա հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, իսկ առկա շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության վկայագիրը /տրված քաղաքային խորհրդի գործկոմի 20.07.1997թ. թիվ 194 որոշման հիման վրա/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1.Վերականգնել Արարատ քաղաքի Մուրացանի փողոց տուն 3/3 հասցեում գտնվող,
քաղաքացի Արկադի Սուրենի Առաքելյանին (ծնված 19.11.1960թ.) սեփականության իրավունքով
պատկանող բնակելի տան /կառուցված 1936թ./ զբաղեցրած 0,00628հա մակերեսով
հողատարածքի հողհատկացման հիմքերը` համաձայն կից հատակագծի:
2. 53,93 քմ մակերեսով շինության՝ կառուցված մինչև 2001թ. մայիսի 15-ը, դրա կառուցման և
սպասարկման համար փաստացի առկա 0,00628 հա մակերեսով հողամասի նկատմամբ
օրենքի ուժով ճանաչել այդ գույքը, որպես սեփական գույք տիրապետող վերոնշյալ
քաղաքացու սեփականության իրավունքը:
3.Արարատ քաղաքի անշարժ գույքի հասցեավորումը կանոնակարգելու նպատակով նշված
բնակելի տանը և զբաղեցրած հողամասին տրամադրել հասցե` ք.Արարատ, Մուրացանի
փողոց տուն 3/3:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով
սահմանված կարգով: