ՀՀ Արարատ համայնքի Արարատ քաղաքի կադաստրային քարտեզի և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ 03-002-0004-0037 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապտման հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.09042հա, որից 0.076հա մակերեսով հողամասը հատկացվել է քաղաքացի Մինաս Հովհաննեսի Բալյանին, որի մահից հետո այդ գույքը ժառանգությամբ փոխանցվել է քաղաքացիներ Հովհաննես Մինասի Բալյանին և Անուշ Մինասի Բալյանին:
Օրինական հողամասին կից առկա է ավել օգտագործվող 0.01442հա մակերեսով հողամաս, որը նույնպես փաստացի օգտագործվում է նշված անձի կողմից: Համայնքի գլխավոր հատակագծով նշված հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, դրա հողօգտագործումը չի խոչնդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, այն ընդգրկված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հանգստյան, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և այդ հողամասի նկատմամբ փաստացի տիրապետողի անհատույց սեփականության իրավունքի ճանաչումը բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներովև հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագիծը և հաշվի առնելով, որ քաղաքացու կողմից հատկացումից ավել օգտագործվող 0.01442հա հողամասը չի գերազանցում սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի 20 տոկոսը.ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ քաղաքի կադաստրային քարտեզի 03-002-0004-0037 (0․05984հա) և 03-002-0004-0038 (0․03058հա) ծածկագրերը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.076հա մակերեսով օրինական հատկացված հողամասին կից ավել օգտագործվող 0.01442հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ օրենքի ուժով, անհատույց սեփականության իրավունքով ճանաչել քաղաքացիներ Հովհաննես Մինասի Բալյանի և Անուշ Մինասի Բալյանի սեփականության իրավունքը:
2.Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով, որը համարվում է սույն որոշման անբաժանելի մաս:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: