Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 512
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2021 թվականի N 512

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Վարանցով Մելքոնի Բարսեղյանը /հաշվառվածք. Վեդի Արարատյան փողոց 49/9 հասցեում /հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2021թ. հուլիսի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետի հիմքով Արարատի համայնքապետարնում  հարուցվել է  վարչական վարույթ՝  գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:                                          
      «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և  իրականացված վարչական  վարույթի ընթացքում գործի  փաստական հանգամանքների բազմակողմանի,  լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.                                                      
26.07.2021թ. դրությամբ 
ՎարանցովԲարսեղյանըք.Արարատ, Աբովյան 3/4  հասցեում իրեն  սեփականության իրավունքով պատկանող շինության համար  համայնքային  բյուջեի նկատմամբ գույքահարկի մասով  ունի  157 581 /մեկհարյուրհիսունյոթհազարհինգհարյուրութսունմեկ / ՀՀ դրամ ապառք,  որից      հարկ՝        95 565/ իննսունհինգհազարհինգհարյուրվաթսունհինգ/ ՀՀ  դրամ,  հաշվարկված տույժ՝  62 016 /վաթսուներկուհազարտասնվեց/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է  օրենսդրությամբ սահմանված կարգով:                                                                                                                    
      Հարկային  պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված  ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից    ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:                                                                                                  
       Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի, «Գույքահարկի   մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  2-րդ, 3-րդ,
«Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝     

                                                                  

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1.Քաղաքացի Վարանցով Մելիքի  Բարսեղյանից հօգուտ Արարատ քաղաքային  համայնքի բյուջե գանձել 157581 մեկ հարյուր հիսունյոթ հազար հինգ հարյուր  ութսունմեկ / ՀՀ  դրամ  վճարման ենթակա  գույքահարկի  գումար, որից    62 016 /վաթսուներկու հազար տասնվեց ՀՀ դրամ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված   տույժ:    
2.
Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ քաղաքայինհամայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության   վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:                                                     
3.
Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 88 րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է  հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության  ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի  դառնալուց  հետո:         
4.
Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնումէ  Արարատ քաղաքային համայնքի  ղեկավարը: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner