Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով համայնքի ավագանու անդամ Անի Արգամի Առաքելյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու և Մարինե Զավենի Մարգարյանի ավագանու անդամի մանդատը ստանալու մասին թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2025թվականի հունիսի 27-ի N 55 արձանագրությունը․ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2025թվականի հունիսի 20-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 71-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություն՝ 1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «Անի Առաքելյան» բառակապակցությունը փոխարինել «Մարինե Մարգարյան» բառակապակցությամբ և ասյուհետ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«1․4 Իրավական, առողջապահության, խնամակալության եվ հոգաբարձության հարցերի մշտական գործող հանձնաժողով․ Ասպրամ Խաչատրյան Մարինե Մարգարյան Ռիմա Հարությունյան Գեղամ Սինանյան»։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |