Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 118
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2019 թվականի N 118

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱԼԱԿԻԹՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱՆՈՑԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության <<Հողային  օրենսգրքում  լրացումներ  և  փոփոխություններ  կատարելու  մասին>>  04.10.2005թ.  ընդունված  ՀՕ -199-Ն   Հայաստանի Հանրապետության  օրենքի  23-րդ  հոդվածի  8-րդ  կետի պահանջներով,  Հայաստանի Հանրապետության Կառավարության  29.12.2005թ. թիվ  2387-Ն որոշմամբ  և  հաշվի  առնելով  քաղաքացի  Իվան Խաչիկի Գրիգորյանի   դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով, որ քանդակագործական արհեստանոցը,  դրա  կառուցման  և  սպասարկման  համար  փաստացի  առկա  հողատարածքը  չի  գտնվում  Հայաստանի Հանրապետության  Հողային  օրենսգրքի  60-րդ  հոդվածով  սահմանված  հողամասերի  ցանկում,  այդ  թվում  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  գոտիներում,  չի  հակասում  քաղաքաշինական  նորմերին, չի  առաջացնում  սերվիտուտ  և  հիմք  ընդունելով  անշարժ  գույքի  սեփականության  վկայագիրը  /տրված  քաղաքային  խորհրդի  գործկոմի  06.01.1991թ.   թիվ  11 որոշման  հիման վրա/.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1.Վերականգնել  քաղաքացի Խաչիկ Իվանի Գրիգորյանին (ծնված  09.08.1953թ.)
   սեփականության իրավունքով պատկանող քանդակագործական արհեստանոցի զբաղեցրած  
   0,09881 հա մակերեսով հողատարածքի /ծածկագիր 03-002-0006-րց/   հողհատկացման   հիմքերը` 
   համաձայն համապատասխան որոկավորում ունեցող անձի կոցմից կազմած  կից 
   հատակագծի:        
2.Շինության և դրա զբաղեցրած, պահպանման ու  սպասարկման  համար  փաստացի  առկա 
   0,09881 հա մակերեսով  հողամասի  նկատմամբ  օրենքի  ուժով  ճանաչել  այդ  գույքը,  որպես 
   սեփական  գույք  տիրապետող  Խաչիկ Իվանի Գրիգորյանի  իրավունքը:     
3.Արարատ  քաղաքի   անշարժ  գույքի   հասցեավորումը   կանոնակարգելու նպատակով  նշված 
   բնակելի  տանը  և  զբաղեցրած  հողամասին  տրամադրել  հասցե` ք.Արարատ, Սալակիթների
   փողոց     72 շինություն:   
4.Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  
   սահմանված  կարգով:      



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner