Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 4


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻ ՇՈՂԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ՝ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի                Շողիկ  Մուրադյանը   Ք. Արարատ, Խանջյան  փողոց  54/4 շինություն  հասցեում / ծածկագիր  03-002-0011-0025/  ունի  սեփականության  իրավունքով  իրեն  պատկանող  0,00453  հա  մակերեսով  հողատարածք  և  վրան  կառուցված  առևտրի  սրահ: Նշված  տարածքին  կից   առկա  է  ազատ  տարածք, որը  չի   օգտագործվում  այլ  անձանց  կողմից:                                                                                                                                                                                            

Քաղաքացի  Շողիկ  Մուրադյանը   դիմել  է   համայնքապետարան՝  նշված   տարածքը   սեփականության  իրավունքով, առևտրի  սրահի  ընդլայնման  նպատակով, հողատարածքի  կադաստրային  արժեքով    իրեն  օտարելու   խնդրանքով:                                                       

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության   08.05.2003թ.  թիվ  714-Ն  որոշմամբ,  Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի» 66-րդ  հոդվածով,  «Տեղական  ինքնակառավարման  մասին »  ՀՀ  օրենքի  18-րդ  հոդվածի  21-րդ   կետ,  43-րդ  հոդվածի  1-ին  կետի  3-րդ  ենթակետի   պահանջներով,   և  նկատի  ունենալով, որ  Խանջյան փողոց 54/4  շինություն  հասցեում  գտնվող,   03-002-0011-0025  ծածկագիրը  կրող , քաղաքացի  Շողիկ  Մուրադյանին  առևտրի  սրահի  կառուցման  նպատակով   հատկացված  տարածքոին  կից  0,00279 հա  ազատ  տարածքը  չի  գտնվում   Հայաստանի  Հանրապետության     «Հողային  օրենսգրքի»  60-րդ    հոդվածով  սահմանված  հողամասերի  ցանկում, ինժեներատրանսպորտային   օբյեկտների  օտարման  գոտում,  հողամասի  նկատմամբ  սեփականության  իրավունքը   չի  սահմանափակում  այլ  անձանց  իրավունքները.

ԱՐԱՐԱՏԻ  ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.       Բավարարել   Շողիկ  Մուրադյանի  խնդրանքը   և  ք. Արարատ, Խանջյան  փողոց  54/4  շինություն  հասցեում  գտնվող,  իրեն  սեփականության  իրավունքով   պատկանող  առևտրի  սրահին  և  զբաղեցրած  0,00453 հա  մակերեսով  հողատարածքին   հարակից  0,00279 հա  մակերեսով  ազատ  հողատարածքը՝  ընդլայնման նպատակով, սեփականության  իրավունքով, հողի  կադաստրային  արժեքի  100% չափով ,  ուղղակի  վաճառքի  կարգով  օտարել  նրան՝  Շողիկ  Մուրադյանին:

2.      Պարտավորեցնել   քաղաքացուն՝   տարածքում  շինարարական  աշխատանքները  կատարել  Հայաստանի  Հանրապետության   օրենսդրությամբ  սահմանված  կարգով  և       քաղաքաշինական  գործող   նորմերով:  

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ՄԵՀՐԱԲՅԱՆ ՄԱՅԻՍ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner