Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 119
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2019 թվականի N 119

ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Արարատ քաղաքային համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին է դիմել Արարատի մարզի Տափերական համայնքի Իսակովի փ., տուն 4/7 հասցեի բնակչուհի Ռիմա Աղաջանյանը՝ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու խնդրանքով:                                                                                 
    Ռիմա Հարությունի Աղաջանյանը 2014թ-ին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել ք.Արարատ Ա/Զ 10/12 հասցեի բնակիչ՝ Էդգար Վարդանյանի հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են տղա երեխա՝ Հակոբ Էդգարի Վարդանյանին /ծնված 14.02.2015թ./: Ընտանեկան անախորժությունների պատճառով Ռիմա Աղաջանյանը և Էդգար Վարդանյանը բաժանվել են՝  2017թ. սեպտեմբեր ամսին Ռ.Աղաջանյանը հեռացել է տանից ՝ թողնելով երեխային հոր մոտ: 2017թ. սեպտեմբերից մինչ օրս Ռ.Աղաջանյանը բազմիցս փորձել է տեսնել իր որդուն՝ անչափահաս Հակոբ Վարդանյանին, սակայն հայրը՝ Էդգար Վարդանյանը, չի թույլատրել   տեսակցել երեխային:                                                                                                    
     Ղեկավարվելով  Ընտանեկան օրենսգրքի 53-րդ, 54-րդ  հոդվածներով, խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

    Տեսակցության կարգ սահմանել  շաբաթական  2  /երկու/ օր՝  չորեքշաբթի և   շաբաթ օրերին,  ժամը՝ 11:00-20:00-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner