Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 7


Զեկ. ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2017Թ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐԻ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Նկատի  ունենալով , որ  համայնքի  վարչական  տարածքում    «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի զբաղեցրած   հողատարածքների  վերաբերյալ  վերջնական  ճշգրտումները  կիսավարտ  են (վարձակալությամբ  տրված  հողերի  և  սեփականության  իրավունքով   զբաղեցրած հողերի). որի  հետևանքով 2017թ. բյուջեով  նախատեսված  հողի  հարկի, գույքահարկի  և  վարձակալությամբ  տրված  հողերի,  ինչպես  նաև  մանկապարտեզների  ծնողական  վճարների  հավաքագրման  ուղղությամբ  երեխաների  հաճախելիության  թվի  հետ  կապված,  վառելիքաքսայուղերի  վաճառքի  թույլտվության՝ կապված  օրենքի  փոփոխությունների  հետ՝  պլանները  հնարավոր  չէ  կատարել,  ուստի   ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի  Հանրապետության   օրենքի  18-րդ   հոդվածի  5-րդ,  38-րդ  հոդվածի  1-ին  կետի  1-ին և  8-րդ  ենթակետերի   պահանջներով,  ինչպես  նաև  համայնքի  ավագանու  կանոնակարգով 

ԱՐԱՐԱՏ  ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

Հաստատել  համայնքի   2017թ. բյուջեի  եկամտային  և  ծախսային   մասերի   հոդվածների  հետևյալ  փոփոխությունները.

1.      Պակասեցնել  համայնքի  2017թ. բյուջեի  ընդհանուր  եկամուտները  10950,0 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս   եկամուտների  պլանը  563086,372.6 հազ. դրամ:                                   

Ն/թ  պակասեցնել.                                                                                                                                                                 

 1. «Հողի  հարկ  իրավաբանական անձանցից»  եկամուտները  1000,0 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս  եկամուտների  պլանը  3200,0 հազ. դրամ:                                                                                

2.«Հողի  հարկ  ֆիզիկական  անձանցից»  եկամուտները  1000,0 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս  եկամուտները  1500,0 հազ. դրամ: Սահմանել  հողի  հարկի  ընդհանուր   եկամուտների  պլանը  4700,0 հազ. դրամ:                                                                                                                                                        գ/  «Հողի  վարձակալություն»  եկամուտները  6000,0 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս  եկամուտների  պլանը  5700,0 հազ. դրամ, սահմանել ընդհանուր   վարձակալության պլանը 6500,0 հազ. դրամ,                                                                                                                                                                    դ/   «Տեղական  վճարների»  եկամուտները  պակասեցնել  2500,0 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս  պլանը  14033,3 հազ. դրամ,                                                                                                                   ե/   «Տեղական  տուրքեր»-ի մասով  «Վառելիքաքսայուղերի  վաճառքի  թույլտվության»  եկամուտները   պակասեցնել  450,0 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս  եկամուտների  պլանը  470,0 հազ. դրամ: Սահմանել  տեղական   տուրքերի  ընդհանուր  եկամուտների  պլանը  11519,0 հազ. դրամ:                                                                                                                                                            Ընդամենը   պակասեցում  10950,0 հազ. դրամ:   

2.      Պակասեցնել  համայնքի  2017թ. բյուջեի.  

1112.51 «Պահուստային  ֆոնդեր» ծրագրի  4891 «Պահուստային  ֆոնդեր»  հոդվածը  10950,0 հազ. դրամ՝ սահմանելով  վերջինիս  պլանը  2130,3 հազ. դրամ:   

Սահմանել  համայնքային  բյուջեի  ընդհանուր  ծախսային   պլանը  563086,372.6 հազ. դրամ:

 

3.      Համայնքի ղեկավարին՝  կազմել  նոր   եկամտային  և  ծախսային  նախահաշիվներ  և  ժամանակացույցեր:                                        

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner