Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 966-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2024 թվականի N 966-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈԻՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 80-րդ  հոդվածով ու «Տեղական  ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին  կետի 3-րդ ենթակետի  դրույթներով և հիմք ընդունելով Արարատ  համայնքի ավագանու 2024թ ապրիլի 09-ի թիվ 4 հերթական նիստի թիվ 62-Ա, 63-Ա, 68-Ա որոշումները և Արարատի համայնքապետարանում 2024թ. մայիսի 15-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի արձանագրությունը,որոշում եմ՝

1.Արարատ համայնքի,գ.Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 7 հա մակերեսով այլ հողատեսքը (ծածկագիր՝ 03-015-0062-0120) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2024թ. մայիսի 15-ին կայացած վարձակալության  մրցույթում  առավել լավ պայմաններ առաջարկած և հաղթող ճանաչված Արարատ Միսակի Մարտիրոսյանին ՝ 42000/քառասուներկու հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Արարատ համայնքի, Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 3.03968 հա մակերեսով այլ հողատեսքը (ծածկագիր՝ 03-066-0110-0062) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2024թ. մայիսի 15-ին կայացած վարձակալության  մրցույթում  առավել լավ պայմաններ առաջարկած և հաղթող ճանաչված Մարտին Վաչագանի Առաքելյանին՝ 19000/տասնինը հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3.Արարատ համայնքի,Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 3.7 հա մակերեսով այլ հողատեսքը (ծածկագիր՝ 03-066-0110-0061) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2024թ. մայիսի 15-ին կայացած վարձակալության  մրցույթում  առավել լավ պայմաններ առաջարկած և հաղթող ճանաչված Անդրանիկ Հրաչի Ավետիսյանին՝ 22200/քսաներկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
4.Արարատ համայնքի,Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 7.54813 հա մակերեսով այլ հողատեսքը (ծածկագիր՝ 03-066-0110-0060) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2024թ. մայիսի 15-ին կայացած վարձակալության  մրցույթում  առավել լավ պայմաններ առաջարկած և հաղթող ճանաչված Եղիշե Բախշիի Կարակիշյանին 43500/քսաներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
5.Արարատ համայնքի,Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.8315 հա մակերեսով վարելահողը (ծածկագիր՝ 03-066-0101-0033) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2024թ. մայիսի 15-ին կայացած վարձակալության  մրցույթում  առավել լավ պայմաններ առաջարկած և հաղթող ճանաչված Կարեն Գուրգենի Պետրոսյանին՝ 50000/հիսուն հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
6.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանց՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
7․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner