Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 13-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2019 թվականի N 13-Ն

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐԻ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք  ընդունելով  Արարատի  մարզպետարանի  և  Արարատի  համայնքապետարանի  միջև  26.02.2019թ. –ի   թիվ  01/2019  սուբվենցիայի  տրամադրման  մասին  պայմանագիրը, այն է  «Արարատ  քաղաքի                  Ղ. Սարյանի  անվան ՄՄԱԴ»  ՀՈԱԿ-ում  դասավանդվող ազգային  լարային  և  փողային  նվագարանների  դասարաններում   սովորող    16/13   (ազգային՝  2 լարային, 1 փողային)

աշակերտների  ուսուցման  վարձավճարների   փոխհատուցում:  Ղեկավարվելով  «Բյուջետային   համակարգի  մասին»  Հայաստանի  Հանրապետության   օրենքի  20-րդ  հոդվածով,  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  16.11.2006թ.  թիվ  1708-Ն  որոշմամբ   հաստատված   «Սուբվենցիաների  տրամադրումը  համայնքներին»  կարգի, ինչպես  նաև  «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի         18-րդ  հոդվածի      5րդ,  38-րդ  հոդվածի  1-ին  կետերի  1-ին  ենթակետի  պահանջներով և  համայնքի  ավագանու  կանոնակարգով.

              ԱՐԱՐԱՏԻ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈւՄԷ` 

Հաստատել  Արարատ  քաղաքային  համայնքի  2019թ.  բյուջեի  եկամտային  և  ծախսային   մասերում  կատարվող  փոփոխությունները

1.      Ավելացնել  համայնքի  2019թ. բյուջեի  եկամուտների  ծրագրի  «Ընթացիկ սուբվենցիաներ  համայնքներին»   3734,0 հազ. դրամ, սահմանելով   վերջինիս  եկամտային  պլանը  3734,0 հազ. դրամ: Սահմանել  համայնքի  բյուջեի  ընդհանուր   եկամուտները 626998,272.1 հազ. դրամ:

2.     Ավելացնել  համայնքի  2019թ.  բյուջեի  1112.51  «Պահուստային  ֆոնդեր» ծրագրի  4891  «Պահուստային  ֆոնդեր»  հոդվածը  3734,0 հազ. դրամ,  սահմանելով   համայնքի  վարչական  բյուջեի  պահուստային  ֆոնդը  9318,4 հազ. դրամ:  Սահմանել  բյուջեի  ընդհանուր  ծախսային  պլանը  626998,272.1 հազ. դրամ:

3.           Համայնքի  ղեկավարին՝  կազմել նոր  նախահաշիվներ:


Կողմ -10

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՌՈՄԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱԶԱՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԵՅ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԻՆԱ

ՓԱՆՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner