Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 122
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 03-086-0054-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 0.1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով,առաջնորդվելով ՀՀ վարչապետի 2025 թվականի մարտի 18-ի N 211-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի 09.04.2025թ. նիստի N ԴԽ/02-2025 արձանագրության Տարբերակ 1 առաջարկությամբ սահմանված կարգով , ինչպես  նաև  համայնքի  ավագանու  կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Ռաֆայել Զեյնալյանին վարձակալության իրավունքով տրամադրված 03-086-0054-0005 կադաստրային ծածկագիրը կրող 0.1 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը իրեն օտարելու մասին դիմումը,համայնքի ավագանին որոշում է.

1.Համայնքային սեփականություն հանդիսացող, Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-086-0054-0005 կադաստրային ծածկագիրը կրող 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել հողամասի վարձակալ հանդիսացող՝  Ռաֆայել Զեյնալյանին:
2.Հողամասի օտարման գին սահմանել «ՊիՎիԷմ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված 08.10.2025 թվականի թիվ 25/008-ԳՆ հաշվետվության համաձայն գնահատված արժեքով՝ 820000 ՀՀ դրամ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(703.97 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner