Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով,առաջնորդվելով ՀՀ վարչապետի 2025 թվականի մարտի 18-ի N 211-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի 09.04.2025թ. նիստի N ԴԽ/02-2025 արձանագրության Տարբերակ 1 առաջարկությամբ սահմանված կարգով , ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Ռաֆայել Զեյնալյանին վարձակալության իրավունքով տրամադրված 03-086-0054-0005 կադաստրային ծածկագիրը կրող 0.1 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը իրեն օտարելու մասին դիմումը,համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքային սեփականություն հանդիսացող, Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-086-0054-0005 կադաստրային ծածկագիրը կրող 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել հողամասի վարձակալ հանդիսացող՝ Ռաֆայել Զեյնալյանին: 2.Հողամասի օտարման գին սահմանել «ՊիՎիԷմ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված 08.10.2025 թվականի թիվ 25/008-ԳՆ հաշվետվության համաձայն գնահատված արժեքով՝ 820000 ՀՀ դրամ։ |