Արարատ քաղաքային համայնքի ավագանու 2017թ.-ի դեկտեմբերի 15-ի N 50 որոշմամբ Արարատի համայնքապետարանի վարչական շենքի երրորդ հարկի 4/չորս/ սենյակները վարձակալությամբ տրամադրվել է «Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի Արարատի մարզային կառույց»-ին: Սակայն 2019թ.- ի ապրիլ ամսից այն վերակազմավորվել է «Գիտության և խորհրդատվության վարչության Արարատի խորհրդատվության բաժին», ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կայացնել վարձակալության տրամադրման նոր որոշում և կնքել նոր պայմանագիր:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով
ԱՐԱՐԱՏՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ` Արարատի համայնքապետարանի վարչական շենքի երրորդ հարկի 4/չորս/ սենյակները՝ ընդհանուր 61 /վաթսունմեկ/ քմ մակերեսով, վարձակալությամբ տրամադրվել «Գիտության և խորհրդատվության վարչության Արարատի խորհրդատվության բաժնին»:
Վարձավճարի չափը սահմանել տարեկան 300,000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ: |