Համաձայն Արարատ քաղաքային համայնքի ղեկավարի 2019թ. սեպտեմբերի 30-ի թիվ 123 կարգադրության, գույքագրող հանձնաժողովը կատարել է համայնքապետարանում և ենթակա կազմակերպություններում եղած համայնքային սեփականություն հանդիսացող գույքի ամենամյա գույքագրում:
Գույքագրման արդյունքում ճշտվել և հաշվառվել են համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական միջոցները, արագամաշ, մանրարժեք գույքն ու առարկաները: Առկա գույքը հիմնականում ֆիզիկապես մաշված է, մանրարժեք գույքի մի մասը հետագա օգտագործման պիտանի չէ: Բոլոր կազմակերպություններում հիմնական միջոցները և արագամաշ գույքը նորացման կարիք ունի:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ կետով և 18-րդ հոդվածի 32-րդ ենթակետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու Կանոնակարգով.
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի ամենամյա գույքագրմանփաստաթղթերը ըստ կազմակերպությունների` համայնքապետարան, ՄՊՍԿ, մարզադպրոց, մշակույթի կենտրոն, արվեստի դպրոց, թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4 մանկապարտեզներ, կոմունալ ծառայություն:
/Ցուցակները` 43 թերթից, կցվում են: Հավելվածներ 1-11 / :
2.Թույլատրել ենթակա կազմակերպությունների տնօրեններին`
2.1 Համապատասխան հանձնաժողովների միջոցովդուրս գրման գործընթացին համապատասխանդուրս գրել գույքագրման արդյունքում հաշվառված, օգտագործման համար ոչ պիտանի արագամաշ, մանրարժեք գույքը:
2.2Համապատասխան լիցենզավորված մասնագետների միջոցով ուսումնասիրել գույքագրող հանձնաժողովների կողմից հաշվառված, հետագա օգտագործման համար ոչ պիտանի հիմնականմիջոցների բոլոր դետալները, որոշել դրանց օգտագործման պիտանելիության աստիճանը, գնահատել և անհրաժեշտության դեպքում օտարել: