01.01.2024թ. դրությամբ Սարգիս Ղազարի Ադամյանը / ՀԾՀ 2602620432, գ. Արմաշ, Ա. Թամանյան փող., տ., 1 / համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցների գույքահարկի մասով ունի 48154 /քառասունութ հազար հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 37987 /երեսունյոթ հազար ինը հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 10167 /տասը հազար հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Քաղաքացի Սարգիս Ղազարի Ադամյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /900425112027/ գանձել 48154 /քառասունութ հազար հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումար, որից 10167 /տասը հազար հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: