Համաձայն կատարված ուսումնասիրության և չափագրման արդյունքների, Արարատ քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող (ծածկագիր 03-002-0010-ից)) 0,1287 հա մակերսով, ընդհանուր օգտագործման հողատարածքը ենթակա է նպատակային օգտագործման համար մրցույթով կառուցապատման տրամադրելու.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21 ենթակետով և «Հողային օրենսգրքի» 74-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով. ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
1. Մրցույթով, հասարակական կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով տրամադրել 0,1287 հա մակերեսով հողատարածքը:
2. Նշված տարածքի 1 քմ-ի մեկնարկային գին սահմանել 70 դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով և մասնակցության վճար՝ 3000 դրամ, մրցութային քայլի չափը՝ մեկնարկային գնի 20 %-ի չափով:
3. Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |