Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 4


Զեկ. ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ ԲՅՈՒՋԵԻ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հաշվի  առնելով   այն  հանգամանքը, որ Արարատ  քաղաքի  ՈԿՖ  բանավանի  դրենաժային  համակարգի կապիտալ  վերակառուցման  աշխատանքների  3-րդ  էտապի  իրականացման  նպատակով  հատկացվել  էր  67000,0 հազ. դրամ, բայց  քանի  որ  Արարատի  մարզպետարանի  կողմից  հայտարարաված  մրցույթում  հաղթած   շինարարական  կազմակերպությունը չի  իրականացրել   իր  վրա  դրված   պայմանագրային  պարտավորությունները,  որի   պատճառով   ուշանում  է   նաև  3-րդ  էտապի   աշխատանքների  կազմակերպումը   համայնքապետարանի  կողմից:   Միաժամանակ  հաշվի  առնելով   Արարատ  քաղաքի  մի քանի  փողոցների  անմխիթար   վիճակը,  ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի   18-րդ  հոդվածի  5րդ,   38-րդ  հոդվածի  1-ին  կետի  1-ին    ենթակետի   պահանջներով,    ինչպես  նաև  համայնքի  ավագանու  կանոնակարգով

ԱՐԱՐԱՏ  ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ  Է`

  Հաստատել  համայնքի  2018թ. բյուջեում  կտարված   հետևյալ  փոփոխությունները.                                                              

 1) Պակասեցնել՝   համայնքի  բյուջեի  0661.51   «Բնակարանային   շինարարություն  և  կոմունալ  ծառայություններ»  ծրագրի  5113   «Շենքերի  և  շինությունների   կապիտալ  վերանորոգում  և  պահպանում »   հոդվածը  67000,0 հազ. դրամ՝  սահմանելով   վերջինիս   ծախսային  պլանը  26000,0 հազ. դրամ: 

Սահմանել  ծրագրի   ծախսային  պլանը  142565,0 հազ. դրամ: 

2)  Ավելացնել՝                                                                                                                                                                           

 ա)   0451.51  «Ճանապարհային  տրանսպորտ»   ծրագրի  5113    «Շենքերի  և  շինությունների   կապիտալ  վերանորոգում  և  պահպանում»  հոդվածը  65000,0 հազ. դրամ՝   սահմանելով  վերջինիս  ծախսային  պլանը   72279,454.3   հազ. դրամ,                                                                                                                                 

 բ) նույն   ծրագրի  5134  «Նախագծանախահաշվային  փաստաթղթերի  կազմում»  հոդվածը  2000,0 հազ. դրամ:

Սահմանել  վերջինիս  ծախսային  պլանը  2270,0 հազ. դրամ:                                                                       

Սահմանել  ծրագրի  ծախսային  պլանը  74549,454.3 հազ. դրամ:

 3)   Համայնքի  ղեկավարին՝  կազմել  նոր  նախահաշիվներ  և  ժամանակացույցեր:

 
Կողմ (6)Դեմ (1)Ձեռնպահ (1)Չի քվեարկել (0)
ՄԵՀՐԱԲՅԱՆ ՄԱՅԻՍ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner