Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 38
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑԻ ԽԱՉԻԿ ՏՈՆՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Քաղաքացի    Խաչիկ Տոնոյանը    ք. Արարատ,  Շահումյան փողոց 44 հասցեում                             /ծածկագիր  03-002-0010-0085/  ունի  սեփականության  իրավունքով  իրեն  պատկանող  0,11178 հա  մակերեսով  հողատարածք  և  վրան  կառուցված  շինություն: Նշված  շինությանը կից կողային և ետնամասի ճակատներին  զուգահեռ  առկա  է  ազատ  տարածք,  որը  չի   օգտագործվում  այլ  անձանց  կողմից:                                                                                                                                                                                                 
     Քաղաքացի  Խաչիկ Տոնոյանը   դիմել  է   համայնքապետարան՝  նշված   տարածքը   սեփականության  իրավունքով, հասարակական շինության  ընդլայնման  նպատակով, հողատարածքի  կադաստրային  արժեքով  իրեն   օտարելու   խնդրանքով:                                                                 
     
Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության   08.05.2003թ.  թիվ  714-Ն  որոշմամբ,  Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի» 66-րդ  հոդվածով,       «Տեղական  ինքնակառավարման  մասին»  ՀայաստանիՀանրապետության  օրենքի  18-րդ  հոդվածի  21-րդ   կետի,  43-րդ  հոդվածի  1-ին  կետի  3-րդ  ենթակետի   պահանջներով,   և  նկատի  ունենալով, որ  Շահումյան փողոց 44  հասցեում  գտնվող,   03-002-0010-0085  ծածկագիրը  կրող, քաղաքացի  Խաչիկ Տոնոյանին  սեփականության  իրավունքով  պատկանող   հասարակական շինության  հարակից     ազատ  տարածքը  չի  գտնվում   Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  60-րդ    հոդվածով  սահմանված  հողամասերի  ցանկում, ինժեներատրանսպորտային   օբյեկտների  օտարման  գոտում,  հողամասի  նկատմամբ  սեփականության  իրավունքը   չի  սահմանափակում  այլ  անձանց  իրավունքները, ինչպես  նաև  հնարավոր   չէ  հողամասը  որպես  առանձին  գույքային  միավոր   օտարել  աճուրդային  կարգով.

                                  ԱՐԱՐԱՏԻ  ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.  Բավարարել   Խաչիկ Հարությունի Տոնոյանի      խնդրանքը   և   Շահումյան  փողոց   44  հասցեում  գտնվող,  իրեն  սեփականության  իրավունքով   պատկանող  հասարակական շինությանը  և  զբաղեցրած  0,11178 հա  մակերեսով  հողատարածքին   հարակից  0,05768 հա  մակերեսով  ազատ   հողատարածքը՝  ընդլայնման նպատակով, սեփականության  իրավունքով, հողի  կադաստրային  արժեքի  100%-ի  չափ  վճարով,  ուղղակի  վաճառքի  կարգով  օտարել  նրան՝   Խաչիկ Հարությունի Տոնոյանին:

2. Պարտավորեցնել   քաղաքացուն՝   տարածքում  շինարարական  աշխատանքները  կատարել  Հայաստանի  Հանրապետության   օրենսդրությամբ  սահմանված  կարգով  և    քաղաքաշինական  գործող  նորմերով:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner