Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Արարատ գյուղի Ա.Գրիբոյեդովի փողոց 1-ին նրբանցք 5/1 հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-015-0025-0121/ համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.11654 հա մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը ենթակա Է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2025 թվականի մարտի 18-ի N 211-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի 09.04.2025թ. նիստի N ԴԽ/02-2025 արձանագրության Տարբերակ 1 առաջարկության համաձայն «ՊիՎիԷմ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված 08.10.2025 թվականի թիվ 25/008-ԳՆ հաշվետվությունը,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի Արարատ գյուղի Ա.Գրիբոյեդովի փողոց 1-ին նրբանցք 5/1հասցեում գտնվող, 03-015-0025-0121 կադաստրային ծածկագրիը կրող 0.11654 հա մակերեսով,համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել «ՊիՎիԷմ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված 08.10.2025 թվականի թիվ 25/008-ԳՆ հաշվետվության համաձայն գնահատված արժեքով՝ 4420000 ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |