Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1218-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2025 թվականի N 1218-Ա

ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ, ՀԱՏԿԱՑՎԱԾԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2008թվականի հունիսի 10-ի <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Կարինե Գրիգորի Մարգարյանի դիմումը՝ Արարատ համայնք, գյուղ Զանգակատուն, Հարավային թաղամաս 4-րդ փողոց, 2 հասցեում գտնվող, իրեն պատկանող  բնակելի նշանակության զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,17157ա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ  հատկացված 0․17հա հողամասը, հատկացվածից ավել օգտագործվող 0,000157հա մակերեսով հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել քաղաքացի Կարինե Գրիգորի Մարգարյանի (ծնված 20․04․1957թ.)  սեփականության իրավունքը Արարատ համայնք, գյուղ Զանգակատուն, Հարավային թաղամաս 4-րդ փողոց, 2 հասցեում գտնվող իրեն հատկացված 0,17հա մակերեսով հողամասի ու կից ավել օգտագործվող 0,000157հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, անհատույց տրամադրվող, սահմանազատված հողամասի նկատմամբ՝ համաձայն կից հատակագծի։

2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner