Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող մասնագետի կողմից տրամադրված հողամասի նոր հատակագիծը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայքի ղեկավարի 05.04.2024թ. թիվ 659-Ա որոշման մեջ բոլոր տեղերում <<0,00230հա>> փոխարեն կարդալ <<0,00487հա>>։
2.Նույն որոշման 5-րդ կետը կարդալ հետևյալ բովանդակությամբ՝ <<5․ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ավտոտնակի օտարման գին սահմանել 23քմ x 2844դրամ = 65 412դրամ
բ/հողի օտարման գին սահմանել 48,7քմ x 1878դրամ = 91 459դրամ
ընդամենը՝ 156 871դրամ>>։
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։