Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 13


Զեկ. ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ 12 ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ ՍԵՆՅԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության  օրենքի   18-րդ  հոդվածի  21-րդ  և  35-րդ  հոդվածի  16-րդ  կետերի  դրույթներով  և  հաշվի առնելով, որ Արարատ քաղաքային համայնքի բնակիչներ, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ՝ (մայրը՝ Քրիստինե Հարությունյանը մահացել է 14.02.2012թ-ին, հայրը՝ Աշոտ  Աբգարյանը հարբեցող է) Մարինա Աշոտի Աբգարյանը (ծնված 2001թ.) և Հասմիկ Աշոտի Աբգարյանը (ծնված 2007թ.)   այժմ գտնվում են «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում և նրանց անհրաժեշտ է ապահովել բնակարանով.

                                                                                                                      ԱՐԱՐԱՏ   ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.      Արարատ  քաղաքային  համայնքի  սեփականություն  հանդիսացող  ք. Արարատ, Աբովյան  փողոց 12 շենք  հասցեում  գտնվող  հանրակացարանի  3-րդ  հարկում  գտնվող, 13,8 քմ մակերեսով, թիվ 64 (նախկին 306)  ազատ  սենյակը  հատկացնել  քաղաքացիներ Մարինա Աշոտի Աբգարյանին և Հասմիկ Աշոտի Աբգարյանին   օգտագործման  իրավունքով, առանց  վարձավճարի, 5 տարի ժամկետով:

2.      Անշարժ  գույքի  պահպանման, շահագործման  և  վերանորոգման  բոլոր   պարտականությունները  դնել  օգտագործողի  վրա:

3.      Օգտագործման  ժամկետն  ավարտվելու  կամ  վաղաժամկետ  դադարելու  դեպքում, ոչ ուշ քան  երկու  շաբաթ  առաջ  քաղաքացին  համայնքի  ղեկավարին  պարտավոր  է  տեղեկացնել  սենյակի  նախատեսվող  ազատման  մասին և սենյակը  բարեկարգ  վիճակում  հանձնել  սեփականատիրոջը՝ բացառությամբ  բաժանելի  բարելավումների:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner