Համայնքի բյուջեի 2020թ. 1-ին կիսամյակի պլանը կատարվել է 96%-ով կամ այն կատարվել է 317009,2 հազ. դրամի՝ 331068,4 հազ. դրամ պլանի փոխարեն: Ըստ հարկատեսակների այն կազմել է 1-ին կիսամյակում գույքահարկի գծով հավաքագրվել է 24495,6 հազ. դրամ կամ այն կատարվել է 82%-ով, որից ֆիզիկական անձանց գծով 20141,4 հազ. դրամ կամ 84 %-ով, իսկ իրավաբանական անձանց մասով՝ 4354,2 հազ.դրամ կամ 73 %-ով: Հողի հարկը կատարվել է 44 %-ով կամ հավաքագրվել է 1279,6 հազ. դրամ: Պետտուրքերը կատարվել են 78 %-ով կամ 3201,5 հազ. դրամ, ն/թ նոտար՝ 78,0 %-ով կամ 2729,5 հազ. դրամ: Վարձակալությունը կատարվել է 96 %-ով կամ հավաքագրվել է 1250,8 հազ. դրամ:, գույքի վարձակալությունը կատարվել է 104 %-ով կամ հավաքագրվել է 312,8 հազ. դրամ: Տեղական տուրքերի գծով կատարվել է 76%-ով կամ հավաքագրվել է 3040,3 հազ. դրամ, ն/թ ա/ ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի թույլտվության համար հավաքագրվել է 1082,4 հազ. դրամ կամ 108 %-ով, բ/ բացօթյա վաճառքի թույլտվությունը կատարվել է 208 %-ով, գ/ արտաքին գովազդը՝ 57 %-ով և այլն: Աղբահանության վճարը հավաքագրվել է 103 %-ով կամ 26280,7 հազ. դրամ: Ծնողական վճարները հավաքագրվել են 50 %-ով կամ 8268,0 հազ. դրամ: Օտարումից մուտքերը կատարվել է 122%-ով կամ 4880,9 հազ. դրամ:
Ենթակա կազմակերպություններին է ուղղվել 133946 հազ. դրամի աշխատավարձ:
Փողոցների լուսավորության համար 1-ին կիսամյակում ծախսվել է 987,0 հազ. դրամ էլ.հոսանք: Ձեռք է բերվել 21 հատ LAD էլ.լամպեր
Կատարվել են բակային արտաքին լուսավորության աշխատանքներ 989,0 հազ. դրամի:
Նախադպրոցական կրթությանն է տրամադրվել 66085,0 հազ. դրամ
Արտադպրոցական դաստիարակությանն է ողղվել 50886,0 հազ. դրամ:
Մշակույթի տանն է ուղղվել 16975,0 հազ. դրամ:
Անապահով ընտանիքների բարձրագույն կրթություն ստացող ուսանողների ուսման վարձ է տրվել 455,0 հազ. դրամ:
Անապահով ընտանիքների միջնակարգ մասնագիտական կրթություն ստացող ուսանողների ուսման վարձ է տրվել 100,0 հազ. դրամ:
Սոցիալապես անապահով ընտանիքներին տրվել է 665,0 հազ. դրամի դրամական օգնւթյուններ: Հուղարկավորություններին է ուղղվել 1080,0 հազ. դրամ:
Արարատ քաղաքի անապահով ընտանիքների ուսանողներին տրամադրվել է ուսանողական ավտոբուս, որի ծառայությունները կազմել է 80,0 հազ. դրամ:
Արարատ քաղաքի հրապարակի կանաչապատման և բույսերի ձեռքբերման համար ծախսվել է 2000,0 հազ.դրամ:
Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին տրամադրվել է 330,0 հազ. դրամի օգնություն:
Ձեռք է բերվել գոֆրե խողովակ 840,0 հազ.դրամ արժողությամբ, որը օգտագործվել է ՈԿՖ բանավանի դրենաժային համակարգից ջրերի հեռացման համար:
COVID-19 համաճարակի կանխարգելման միջոցառումներ իրականացնելու նպատակով ձեռք է բերվել նյութեր /քլոր, ժավել/ քաղաքը ախտահանելու համար 7000,0 հազ.դրամի:
Նախորդ տարվա ասֆալտապատման աշխատանքների համար վճարվել է 1641,0 հազ.դրամ որպես պարտք:
Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվել համայնքապետարանի շենքի ջրհորդանի տեղադրման 921,3հազ. դրամ:
Կոմունալ տնտեսությանն է ուղղվել մոտ 61954,41 հազ. դրամ: |