«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն ,ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով,2024թ. մարտի 15-ին,ժամը 12:00-ին ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան 36 հասցեում գտնվող «Մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿԻ նիստերի դահլիճում տեղի կունենա «ԽՈՐ ՍԹՈՈՒՆ»ՍՊԸ-ի կողմից անցկացվող ,Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում, Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման և ընդերքօգտագործման գործունեություն իրականացվելու վերաբերյալ նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլը: Հանրային լսման կազմակերպման և անցկացման պատասխանատու է նշանակվել Արարատի համայնքապետարանի Քարտուղարության ,անձնակազմի կառավարման ,տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի գլխավոր մասնագետ ՝ Հ.Մկրտչյան /էլ.Փոստ ararat.municipality@gmail.com/, հեռ 060885555 : Շահագրգիռ հանրության կողմից 2024 թվականի մարտի 18-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ , դիտողություններ և կարծիքներ,որոնք կարող եք ուղարկել. գրավոր՝ Արարատի համայնքապետարան, ՀՀ Արարատ քաղաք Շահումյան 34 հասցեով կամ էլեկտրոնային /ararat.municipality@gmail.com էլ. հասցեով/: Հանրային քննակումներին մասնակցելու համար կարող եք նախօրոք գրանցվել ararat.municipality@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով:
|