Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2002թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի ա) ենթակետով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188 հոդվածով հաշվի առնելով Արարատ համայնք, ք. Արարատ, Ա.Խանջյան փողոց 60/5 հասցեում առևտրի սրահի սեփականատեր Տարոն Շահբազյանի դիմումը և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքերը և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատի մարզ, Արարատ համայնք, ք.Արարատ, Ա.Խանջյան փողոց, 60/5 առևտրի սրահ քաղաքացիներ Աննա Սամսոնի Վարդանյանին, Տարոն Նորայրի Շահբազյանին և Արտակ Նորայրի Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահի ինքնակամ իրականացված 3 դռան փոփոխությունը ճանաչել օրինական՝ 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման
բ) ենթակետով սահմանված արժեքների վճարումով 3 միավորի դռան համար 3 x 1422դրամ=4 266դրամ
2.Առևտրի սրահին տրամադրել հասցե ք.Արարատ, Ա.Խանջյան փողոց 60/5 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03999GHNSP6Q):
3.Սույն որոշման 1-ին, կետով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշման նշված կետերը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: