Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 06-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2020 թվականի N 06-Ն

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020Թ. ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի         18-րդ  հոդվածի 18-րդ, 38-րդ  հոդվածի  2-րդ  կետերով,   «Տեղական   տուրքերի  և  վճարների  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի, «Աղբահանության   և  սանիտարական  մաքրման մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի    պահանջներով,  ինչպես  նաև  համայնքի  ավագանու  կանոնակարգով. 

                                               ԱՐԱՐԱՏ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈւՄ   Է`

1. Արարատ   քաղաքային  համայնքում   2020թ.  համար  սահմանել  տեղական  տուրքերի  և  վճարների  հետևյալ  դրույքաչափերը`

1.1Համայնքի  վարչական  տարածքում  շենքերիշինություններիքաղաքաշինական  այլ  օբյեկտների  /այդ  թվումոչ  հիմնականշինարարությանվերակառուցմանուժեղացմանվերականգնմանարդիականացմանբարեկարգման  աշխատանքները  /բացառությամբՀայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանվածշինարարության  թույլտվություն  չպահանջվող  դեպքերիիրականացնելու  նպատակով    շինարարության  թույլտվությանիսկ  ոչ  հիմնական  շինարարությունների  մասովտեղադրման  թույլտվության  համարինչպես  նաև  Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված  կարգով  հաստատված  ճարտարապետաշինարարական    նախագծին  համապատասխաննոր  շենքերի, շինությունների  /ներառյալ` ոչ  հիմնականշինարարության  թույլտվության  համարտեղական  տուրք  սահմանել`

    ա. հիմնական  օբյեկտների  համարմինչև  300մ2    ընդհանուր  մակերես  ունեցող  անհատական  բնակելի  /այդ  թվումայգեգործական /ամառանոցայինտներիինչպես  նաև    մինչև  200մ2   ընդհանուր   մակերես   ունեցող   հասարակական  և   արտադրական     նշանակության     օբյեկտների   համար – 15,0 հազ. դրամայլ  օբյեկտների  համար`  201մ2  մինչև  500մ2    - 30,0 հազ. դրամ     

                                               501 մ2  մինչև  1000 մ2  - 50,0 հազ. դրամ     

                                              1001մ2  մինչև  3000 մ2  - 50,0 հազ. դրամ

                                              3001մ և ավելի            - 100,0հազ. դրամ

    բ.  ոչ  հիմնական  շինությունների  տեղադրման  համար  /մինչև   20 մ2  ընդհանուր  մակերես  ունեցող      օբյեկտներ/   -   3,0 հազ. դրամ,  20 մ2  և  ավելի  մակերես  ունեցող  օբյեկտների  համար  -  5,0 հազ. դրամ:

1.2Համայնքի  վարչական  տարածքում  շենքերի, շինություններիքաղաքաշինական  այլ  օբյեկտներիվերակառուցմանուժեղացման, վերականգնման, արդիականացման  աշխատանքների /բացառությամբ`    Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ  սահմանված` շինարարության  թույլտվություն  չպահանջվող  դեպքերի/ համարեթե  սահմանված  կարգով  հաստատված  ճարտարապետաշինարարականնախագծով  չի  նախատեսվում  կցակառույցների, վերակառույցներիշենքի  գաբարիտային  չափերն  ընդլայնողայլ  կառույցների  /այդ  թվում` ստորգետնյա/ հետևանքով  օբյեկտի  ընդհանուր  մակերեսի  ավելացում  կամ  շենքերի  գործառնական  նշանակությանփոփոխություն   - 3,0 հազ. դրամ:

1.3Համայնքի  վարչական  տարածքում  շենքերիշինություններիքաղաքաշինական  այլ  օբյեկտներիքանդման    թույլտվության  համար  -  5,0 հազ. դրամ:

1.4  Համայնքիվարչական  տարածքում  ոգելիցև  ալկոհոլային   խմիչքների    արտադրանքի  վաճառքիթույլտվության  համար       տեղական  տուրքը  յուրաքանչյուր  եռամսյակի  համար  սահմանել. 

·         մինչև 26քմ ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում -  4500 դրամ

·         26քմ-ից մինչև  50քմ  ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում - 5500 դրամ

·         51քմ-ից  մինչև 100քմ  ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 7000 դրամ

·         101քմ-ից մինչև  200քմ   ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 10500 դրամ

·         201քմ-ից  մինչև  500քմ    ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 13000 դրամ

·         501քմ-ից ավելի  ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 23000 դրամ

1.5  Համայնքի  վարչական  տարածքում  ծխախոտի  արտադրանքի  վաճառքի թույլտվության  համար  տեղական  տուրքը  յուրաքանչյուր  եռամսյակի  համար  սահմանել 

·         մինչև 26քմ ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում -  3000դրամ

·         26քմ-ից մինչև  50քմ  ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում - 5500 դրամ

·         51քմ-ից  մինչև 100քմ  ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 7000 դրամ

·         101քմ-ից մինչև  200քմ   ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 10500 դրամ

·         201քմ-ից  մինչև  500քմ    ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 13000 դրամ

·         501քմ-ից ավելի  ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 23000 դրամ

1.6  Համայնքի  վարչական տարածքում իրավաբանական  անձանց  և  անհատ  ձեռնարկատերերին  «Առևտրի և  ծառայությունների  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքով   սահմանված  բացօթյա  առևտուր  կազմակերպելու  թույլտվության  համար   յուրաքանչյուր  օրվա  համար  175 դրամ`  1քմ-ի  համար:

1.7   Համայնքի  վարչական   տարածքում  առևտրիհանրային  սննդիզվարճանքի, շահումով  խաղերի  ևվիճակախաղերի  կազմակերպման  օբյեկտներինբաղնիքներին  /սաունաներինև  խաղատներին    ժամը  2400  -ից  հետո  աշխատելու  թույլտվության  համար  տեղական  տուրքը  օրացուցային  տարվա  համար   սահմանել.

 

    ա.  առևտրի  օբյեկտների  համար   - 25,0 հազ. դրամ,

     բ.  հանրային  սննդի  և  զվարճանքի  օբյեկտների  համար  - 50,0 հազ. դրամ,

     գ.  բաղնիքների /սաունաներիհամար  - 200,0 հազ. դրամ,

     դ.  խաղատների  կազմակերպման  համար  - 500,0 հազ. դրամ,

     ե.  շահումով  խաղերի  կազմակերպման  համար – 250,0 հազ. դրամ,

     զ.  վիճակախաղերի  կազմակերպման  համար  -  100,0 հազ. դրամ,

1.8Համայնքի  վարչական  տարածքում   յուրաքանչյուր  ամսվա  համար արտաքինգովազդ  տեղադրելու  թույլտվության  համար   մեկ քառակուսի  մետրի  տեղական    տուրքը       սահմանել`

  ա/  ալկոհոլային  սպիրտի  պարունակությունը  մինչև 20 ծավալային  տոկոս/  արտադրանք  գովազդող  արտաքին  գովազդի  համար – 1,0 հազ.  դրամ,

  բ/  թունդ  ալկոհոլային  /սպիրտի  պարունակությունը 20 և ավելի  ծավալային  տոկոս  արտադրանք  գովազդող  արտաքին  գովազդի  համար – 1750 դրամ,

  գ/   սոցիալական  գովազդի  համար  - 0 դրամ

դ/ այլ արտաքին գովազդ - 750 դրամ,

  ե/   դատարկ   գովազդային     վահանակների     համար -  187,5դրամ,

  զ/ եթե  արտաքին  գովազդ   տարածող   գովազդակիրը   տեղաբաշխել  և  տարածել  է  իր  
        կազմակերպության   գովազդը   -   75 դրամ:                 

1.9 Համայնքի վարչական տարածքում  մարդատար  տաքսու  /բացառությամբ  երթուղային  տաքսիների  ծառայություն  իրականացնելութույլտվության  համար/ տեղականտուրքըօրացուցային    տարվա  համարսահմանել  5,0 հազ. դրամ՝  յուրաքանչյուր մեքենայի համար:  

1.10 Համայնքի  վարչական  տարածքում  հեղուկ  վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի  վաճառքի  թույլտվությանհամար   տեղական  տուրքը օրացուցային    տարվահամար սահմանել  100,0 հազ. դրամ:     
1.11  Համայնքի  վարչական  տարածքում  գտնվող  խանութներում  և կրպակներում
   հեղուկ վառելիքի, սեղմված  բնական  կամ  հեղուկացված  նավթային  գազերի, մանրածախ  առևտրի  կետերում   կամ  ավտոմեքենաների, տեխնիկական  սպասարկման  և  նորոգման   ծառայության      օբյեկտներում  տեխնիկական  հեղուկների  վաճառի թույլտվության  համար՝  օրացուցային  տարվա  համար՝   30,0 հազ. դրամ: 
1.12Համայնքի վարչական  տարածքումթանկարժեքմետաղներիցպատրաստվածիրերիմանրածախ առուվաճառքի թույլտվության  համար   տեղական  տուրք   օրացուցային    տարվա   համար  սահմանել   - 50,0 հազ. դրամ

1.13  Համայնքի  վարչական  տարածքում  հանրային  սննդի  կազմակերպման  և  իրացման  թույլտվության  համար  տեղական  տուրքը  յուրաքանչյուր  եռամսյակի  համար  սահմանվում  է`  
             Հիմնական  շինությունների  ներսում.

·         մինչև 26քմ -ի    դեպքում -  5000դրամ

·         26քմ-ից մինչև  50քմ  դեպքում -5500 դրամ

 

·         51քմ-ից  մինչև 100քմ-ի     դեպքում – 10500 դրամ

·         101քմ-ից մինչև  200քմ-ի     դեպքում – 15500 դրամ

·         201քմ-ից  մինչև  500քմ-ի       դեպքում – 20500 դրամ

·         501քմ-ից ավելի    դեպքում – 30500 դրամ

Ոչ  հիմնական   շինությունների  ներսում.

 

·         մինչև 26քմ -ի    դեպքում -  1000դրամ

·         26քմ-ից մինչև  50քմ -ի   դեպքում -1500 դրամ

·         51քմ-ից  մինչև 100քմ-ի     դեպքում – 2500 դրամ

·         101քմ-ից մինչև  200քմ-ի     դեպքում – 4500 դրամ

·         201քմ-ից  մինչև  500քմ-ի       դեպքում – 8500 դրամ

·         501քմ-ից ավելի    դեպքում –  15500 դրամ

1.14 Համայնքի  խորհրդանիշերը ¥զինանշան, անվանում ¤,  որպես  օրենքով  գրանցված   ապրանքային  նշան,  ապրանքների  արտադրության,  աշխատանքների կատարման, ծառայությունների   մատուցման  գործընթացներում   օգտագործելու   թույլտվության  համար՝  օրացուցային  տարվա  համար     50,0 հազ. դրամ:

2. Արարատ  քաղաքային  համայնքում  2020թ  համար  սահմանել  տեղական  վճարների  հետևյալ   դրույքաչափերը՝.

2.1  Համայնքի  տարածքում  շենքի  կամ  շինության  արտաքին  տեսքը   փոփոխող  վերակառուցման  աշխատանքները  կատարելու  հետ  կապված  տեխնիկատնտեսական  պայմաններ  մշակելու  և  հաստատելու  համար՝  համայնքի  մատուցած  ծառայությունների  դիմաց   փոխհատուցման  վճար ահմանել  - 3000 դրամ,

2.2. Ճարտարապետաշինարարական  նախագծային  փաստաթղթերով  նախատեսված  աշխատանքներն  ավարտելուց  հետո  շահագործման  թույլտվության  ձևակերպման  համար  համայնքի  մատուցած  ծառայությունների  դիմաց  փոխհատուցման  վճար  սահմանել  - 3000 դրամ

2.3.   Համայնքի  տնօրինության  և  օգտագործման  ներքո  գտնվող  հողերը հատկացնելու, հետ վերցնելու և  վարձակալության տրամադրելու  դեպքում փաստաթղթերի ¥փաթեթի¤ նախապատրաստման  համար՝  համայնքի  մատուցած  ծառայությունների  դիմաց  փոխհատուցման  վճար  սահմանել  -5000 դրամ,

2.4.  Համայնքի  կողմից  կազմակերպվող  մրցույթների  և  աճուրդների  մասնակցության  համար ՝ համայնքի  մատուցած  ծառայությունների  դիմաց  փոխհատուցման  վճար  սահմանել  - 3000 դրամ,

2.5. Համայնքի  կողմից  աղբահանության  վճար  վճարողների  համար  աղբահանության  աշխատանքները  կազմակերպելու  համար  աղբահանության  վճար  սահմանել – 190 դրամ՝ յուրաքանչյուր  բնակչի  համար,                                                                                                                             

2.6. Համայնքի  կողմից  կառավարվող  բազմաբնակարան  շենքերի  ընդհանուր բաժնային  սեփականության  պահպանման  պարտադիր  նորմերի  կատարման  համար  համայնքի  կողմից  կամ  համայնքի  պատվերով  մատուցված  ծառայությունների  դիմաց   1մ2   համար  փախհատուցման  վճար  սահմանել -  10 դրամ,

3. Ոչ բնակելի  նպատակային  նշանակության  շենքերում և /կամ/  շինություններում   աղբահանության  վճարը  սահմանվում  է  ըստ  շինության  ընդհանուր  մակերեսի  հետևյալ  դրույքաչափերով.                                                                                                      

ա/ առևտրի, հանրային  սննդի կենցաղային  ծառայությունների  մատուցման  շենքերի  և  շինությունների մասով  1մ2  համար  - 50 դրամ,                                                                                                                     

բ/    հյուրանոցային  տնտեսության  օբյեկտների,  տրանսպորտի  բոլոր տիպերի  կայանների /ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների/ հանգստյան  տների, բազաների  ու  ճամբարներ, սպորտի  նախատեսված  շենքերի  և  շինությունների  մասով  1մ2  համար   -  20դրամ,                                                                                                                                                                                                               

գ/ վարչակառավարչական, ֆինանսական կապի, ինչպես  նաև  առողջապահության  համար  նախատեսված  շենքերի  և  շինությունների   մասով  1մ2  համար  - 20 դրամ                                                                           

դ/   գիտական,  կրթական  և  ուսումնական  նշանակության, սոցիալական  ապահովության,  մշակույթի,  արվեստի, կրոնական,  պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության  համար  նախատեսված  շենքերի  և  շինությունների  մասով 1մ2  համար  - 3 դրամ, զորանոցների մասով՝   1մ2  համար  - 8 դրամ                                                                                                                                                     

  ե/  արտադրական, արդյունաբերական  և գյուղատնտեսական  նշանակության  շենքերի, շինությունների մասով  1մ2  համար  - 10 դրամ                                                                                                                                           

զ/  շինություններում, որտեղ  իրականացվում  է  մեկից  ավելի  առանձնացված  տնտեսական  գործունեություն, աղբահանության վճարը  հաշվարկվում  է   յուրաքանչյուր  հատվածի  համար՝ ըստ  տվյալ հատվածում  իրականացվող   գործունեության  տեսակի , համաձայն  սույն  կետի ա/-ե/ ենթակետերով  սահմանված  դրույքաչափերի, եթե  աղբահանության  վճար  վճարելու  պարտավորություն  ունեցող  անձը  դրա  մասին  գրավոր  տեղեկացնում  է  համայնքի  ղեկավարին՝  կցելով  նշված  հատվածների  մակերեսների  նշումով  սխեման, իսկ  համայնքի   ղեկավարին  չտեղեկացնելու   դեպքում  հաշվարկվում է  սույն մասի ա/-ե/   կետերով սահմանված  դրույքաչափով,                                                                                                                                          

 է/  շինություններում /այդ թվում  առանձնացված  տնտեսական  գործունեության   համար  նախատեսված  շինությունների  առանձին   հատվածներում/,  որտեղ   որևէ  գործունեություն  մշտապես  կամ  ժամանակավորապես  չի  իրականացվում,  աղբահանության  վճար  չի  հաշվարկվում, եթե  շինությունում  մշտապես  կամ  ժամանակավորապես   որևէ  գործունեություն  չիրականացնելու վերաբերյալ    աղբահանության  վճար  վճարելու  պարտավորություն  ունեցող  անձը  դրա  մասին  տեղեկացնում է   համայնքի  ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու  դեպքում  հաշվարկվում  է  սույն  մասի   ա/-ե/    կետերով սահմանված  դրույքաչափով:  

 3.1 Շենքերի  և  շինություններից  դուրս  գտնվող  առևտրի  և  հանրային  սննդի   օբյեկտների , ծառայությունների  մատուցման  վայրերի  մասով  1մ2  համար  - 100 դրամ:                                                                    3.2  Շենքերի  և  շինություններից  դուրս  գտնվող  առևտրի  և  հանրային  սննդի   օբյեկտների, կենցաղային  ծառայությունների  մատուցման   վայրերում, որտեղ  որևէ  գործունեություն  մշտապես  կամ  ժամանակավորապես  չի  իրականացվում, աղբահանության վճար  չի  հաշվարկվում,  եթե  շենքերից  և  շինությունենրից  դուրս  գտնվող   առևտրի  և  հանրային  սննդի  օբյեկտների, ծառայությունների  մատուցման  վայրերում մծտապես  կամ  ժամանակավորապես  որևէ  գործունեություն  չիրականացնելու  վերաբերյալ  աղբահանության  վճար   վճարելու  պարտավորություն  ունեցող  անձը  դրա  մասին  տեղեկացնում է   համայնքի  ղեկավարին:

3.3 Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ  բնակելի տարածքների վերաբերյալ սույն որոշման    3-րդ կետի ա/-ից   ե/ ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է՝

1/ ըստ ծավալի 1մ3 աղբի համար -3000 դրամ կամ

2/ ըստ զանգվածի 1տ աղբի համար -10000 դրամ

3/ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի /կամ/ շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համայնքի ղեկավարին աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:  

4 Համայնքի  ենթակայության  մանկապարտեզների  ծառայությունից  օգտվողների համար  համայնքի  կողմից  կամ  համայնքի  պատվերով  մատուցված  ծառայությունների  դիմաց  փոխհատուցման  վճար   սահմանել՝   Արարատ   քաղաքային   համայնքի   երեխաների  համար  5000 (հինգ հազար)  դրամ,     այլ  համայնքների   երեխաների  համար՝   22000 (քսաներկու  հազար)  դրամ:  

4.1  Համայնքի  ենթակայության  արտադպրոցական դաստիարակության  հաստատությունների ¥երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ  և  այլն¤ ծառայություններից  օգտվողների  համար  համայնքի  կողմից  կամ  համայնքի  պատվերով   մատուցված  ծառայությունների  դիմաց փախհատուցման  վճար  սահմանել՝                                                                                                                                1. Դաշնամուր  և  լարային  գործիքներ     I – VII    դասարանների    համար   - 40000դրամ

                                                                           VIII  - XI  դասարանների    համար   - 65000դրամ

2. Ակորդեոնի   բաժին                                    I – V       դասարանների    համար   - 25000դրամ

3.         Նկարչական  բաժին                           I -- V      դասարանների     համար  - 20000դրամ

4.        Պարի   բաժին                                                                                                        - 20000դրամ

5.         Քանոն`  պետ.պատվերից  դուրս  սովորող   երեխաների  համար

                                                                               I -- V     դասարանների    համար    - 40000 դրամ

                                                                                VI  -IX    դասարանների    համար    - 65000դրամ

4.2.  Համայնքի  արխիվից  փաստաթղթերի  պատճեններ  տրամադրելու  համար  մեկ  փաստաթղթի  համար  փոխհատուցման  վճար  սահմանել  - 1000 դրամ

4.3. Սահմանել   համայնքի  տարածքում  անասնաբույժի  կողմից  մատուցվող  վճարովի  անասնաբուժական  ծառայությունների առաջարկվող  ցանկը  և  գնացուցակը.                                                                                                                      

ա/ կենդանիների  հիվանդությունների   բուժման  կանխարգելման հարցերով  խորհրդատվություն -500դրամ                                                                                                                                                                                                               

 բ/ ծննդօգնություն                                                                                                                                                                   

գ/ թեթև  միջամտություն - 1000 դրամ                                                                                                                       

  դ/ ծանր  միջամտություն  - 5000 դրամ                                                                                                                                                                      

 ե/ վարակիչ  հիվանդությունների  նկատմամբ  կենդանիների                                                         իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունախում կամ այլ նմուշառում կախված կենդանատեսակներից    / բացառությամբ «գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների/  - 100 դրամ /մանր կենդ/                                                                                                                                      
 -200 դրամ/խոշոր կենդ./                                                                                                                                     

զ/ կենդանիների  արտաքին  և ներքին   մակաբույծների դեմ  պայքար  -  200 դրամ                                                                                   

է/  ախտահանություն  -  1 մ2  200 դրամ                                                                                                                                    

 ը/ միջատազերծում /դեզինսեկցիա/   -  1 մ2  100 դրամ                                                                                                     

թ/ կրծողների ոչնչացում /դեռատիզացիա/  -    1 մ2  200դրամ           

ժ/ արհեստական սերմնավորում -5000դրամ                                                                                                                             

 ի/ կենդանու  հերձում   - 1000 դրամ/մանր կենդ./                                                                                                                                                             
                                             3000 դրամ /խոշոր կենդ./    

լ/ կենդանաբուժում /յուրաք. այցելություն/   -  1000 դրամ                                                                                                        

խ/ կենդանիների  նախասպանդային  զննում  -    1000 դրամ/մանր կենդ./                                                                                                                                                             
                                                                                          2000 դրամ /խոշոր կենդ./   

 ծ/  կենդանիների  հետսպանդային  զննում        -   1000 դրամ/մանր կենդ./                                                                                                                                                              
                                                                                           2000 դրամ /խոշոր կենդ./                                                                                                                            

 Ծանոթություն.                                                                                                                                                               

 Հիմք  ընդունելով  «Տեղական   տուրքերի  և  վճարներիմասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի  12-րդ  հոդվածի  2-րդ կետը՝  սույն   որոշման    1-ին  կետի  1.4-րդ,  1.5-րդ, 1.6-րդ, 1.8-րդ,      1.9-րդ ,      1.10-րդ, 1.11-րդ   և  1.14-րդ  ենթակետերով   ընդունված  դրույքաչափերի  վրա  կիրառվել   է  0,5 գործակիցը:

 


Կողմ -7

ԳԵՂԱՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱԶԱՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԵՅ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԻՆԱ

ՓԱՆՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՅԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner