Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 09
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 09


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության   օրենքի 18-րդ   հոդվածի 27-րդ   մասով, «Քաղաքաշինության   մասին» Հայաստանի   Հանրապետության    օրենքի 143 հոդվածով, Հայաստանի   Հանրապետության   կառավարության 2011 թվականի  դեկտեմբերի 29-ի N 1920-Ն   որոշմամբ  և   հիմք   ընդունելով  Հայաստանի   Հանրապետության   վարչապետի 2009 թվականի   դեկտեմբերի 22-ի N 1064-Ա   որոշմամբ    ստեղծված    միջ  գերատեսչական   հանձնաժողովի    դրական   եզրակացություննու   համայնքի   ղեկավարի   առաջարկությունը,                                             

ԱՐԱՐԱՏ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈւՄ    Է`

1.   Հաստատել   Հայաստանի   Հանրապետության  Արարատի   մարզի    Արարատ 7  միկրոռեգիոնալ մակարդակի  համակցված    տարածական  պլանավորման  փաստաթղթերի  մշակման   նախագիծը` (այսուհետ` ՆԱԽԱԳԻԾ) համաձայն   հավելվածի:

2. Գլխավոր  հատակագծով  սահմանված`  հողամասերի նպատակային  կամ  գործառնական  նշանակությունները  համարել   փոփոխված «Քաղաքաշինության   մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 143 հոդվածի 5-րդ  մասի  դրույթի  պահանջի  ապահովման  պայմանով  և   հավելվածի   «Հողերի  օգտագործման սխեման (հողամասերի   կատեգորիայի    տրանսֆորմացիանգծագրին (Այսուհետ` Գծագիր) և նրան   ումսահմանված   կառուցապատման   փուլերին  համապատասխան, ընդորում.

3.  Ճյուղային  և  համայնքային  զարգացման   ծրագրերում  սահմանված  կարգով  ներառել  գլխավոր   հատակագծի  իրականացման  համապատասխան միջոցառումներն` ըստ սահմանված  հերթականության  և  «Քաղաքաշինության  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 14հոդվածի 14-րդ  և  30-րդ մասերին  համապատասխանհողամասերի  նպատակային  նշանակության  փոփոխությունները պետական  գրանցում  ստանալուց  հետո  ընդգրկել համայնքի  հողային  ֆոնդի  տարեկան  ընթացիկ  հաշվառման  տվյալներում, համայնքի  հողային  հաշվեկշռում  և  արտացոլել  համայնքի   ընթացիկ  քաղաքաշինական   քարտեզում:    

4.       Սույն  որոշումն ուժի  մեջ   է  մտնում   պաշտոնական   հրապարակման  օրվան  հաջորդող   օրվանից:

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner