Այսօր: Հինգշաբթի, 21 Մարտի 2019թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 290
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 53
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, (0234)44747, ararat.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2018 թվականի N 53

ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՌՆԻԿ ՊԱՅՏԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ՝ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Քաղաքացի    Գառնիկ Պայտարյանը   ք. Արարատ,  Աղբյուր Սերոբի փողոց 8/4 շինություն  հասցեում / ծածկագիր  03-002-0020-0045/  ունի  սեփականության  իրավունքով  իրեն  պատկանող  0,0029 հա  մակերեսով  հողատարածք  և  վրան  կառուցված  առևտրի  սրահ: Նշված  շինությանը կից դիմային  ճակատին  զուգահեռ  առկա  է  ազատ  տարածք,  որը  չի   օգտագործվում  այլ  անձանց  կողմից:                                                                                                                                                                                                    Քաղաքացի  Գառնիկ Պայտարյանը   դիմել  է   համայնքապետարան՝  նշված   տարածքը   սեփականության  իրավունքով, առևտրի  սրահի  ընդլայնման  նպատակով, հողատարածքի  կադաստրային  արժեքով  իրեն   օտարելու   խնդրանքով:                                                       Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության   08.05.2003թ.  թիվ  714-Ն  որոշմամբ,  Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի» 66-րդ  հոդվածով,       «Տեղական  ինքնակառավարման  մասին »  ՀայաստանիՀանրապետության  օրենքի  18-րդ  հոդվածի  21-րդ   կետի,  43-րդ  հոդվածի  1-ին  կետի  3-րդ  ենթակետի   պահանջներով,   և  նկատի  ունենալով, որ  Աղբյուր  Սերոբի   փողոց  8/4  շինություն  հասցեում  գտնվող,   03-002-0020-0045  ծածկագիրը  կրող, քաղաքացի  Գառնիկ  Պայտարյանին  սեփականության  իրավունքով  պատկանող   առևտրի  սրահին  հարակից     ազատ  տարածքը  չի  գտնվում   Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  60-րդ    հոդվածով  սահմանված  հողամասերի  ցանկում, ինժեներատրանսպորտային   օբյեկտների  օտարման  գոտում,  հողամասի  նկատմամբ  սեփականության  իրավունքը   չի  սահմանափակում  այլ  անձանց  իրավունքները, ինչպես  նաև  հնարավոր   չէ  հողամասը  որպես  առանձին  գույքային  միավոր   օտարել  աճուրդային  կարգով.

                                  ԱՐԱՐԱՏԻ  ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.       Բավարարել   Գառնիկ  Ստեփանի  Պայտարյանի    խնդրանքը   և   Աղբյուր  Սերոբի  փողոց   8/4  շինություն  հասցեում  գտնվող,  իրեն  սեփականության  իրավունքով   պատկանող  առևտրի  սրահին  և  զբաղեցրած  0,0029  հա  մակերեսով  հողատարածքին   հարակից  0,00117հա  մակերեսով  ազատ   հողատարածքը՝  ընդլայնման նպատակով, սեփականության  իրավունքով, հողի  կադաստրային  արժեքի  100% չափ  վճարով,  ուղղակի  վաճառքի  կարգով  օտարել  նրան՝   Գառնիկ  Ստեփանի   Պայտարյանին:

2.      Պարտավորեցնել   քաղաքացուն՝   տարածքում  շինարարական  աշխատանքները  կատարել  Հայաստանի  Հանրապետության   օրենսդրությամբ  սահմանված  կարգով  և    քաղաքաշինական  գործող  նորմերով:  


Կողմ -9

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՌՈՄԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱԶԱՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԵՅ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԻՆԱ

ՓԱՆՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Կարծիքներ


 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner