Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 5


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻ ՎԱՉԱԳԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ՝ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Քաղաքացի           Վաչագան  Հակոբյանը   ք. Արարատ,  ՈԿՖ  բանավան 10/3-2 շինություն  հասցեում / ծածկագիր  03-002-0065-0004/  ունի  սեփականության  իրավունքով  իրեն  պատկանող  0,002408 հա  մակերեսով  հողատարածք  և  վրան  կառուցված  առևտրի  սրահ: Նշված  տարածքին  կից   առկա  է  ազատ  տարածք, որը  չի   օգտագործվում  այլ  անձանց  կողմից:                                                                                                                                                             

Քաղաքացի  Վաչագան  Հակոբյանը   դիմել  է   համայնքապետարան՝  նշված   տարածքը   սեփականության  իրավունքով, առևտրի  սրահի  ընդլայնման  նպատակով, հողատարածքի  կադաստրային  արժեքով  իրեն   օտարելու   խնդրանքով:                                                       

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության   08.05.2003թ.  թիվ  714-Ն  որոշմամբ,  Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի» 66-րդ  հոդվածով, «Տեղական  ինքնակառավարման  մասին »  ՀայաստանիՀանրապետության  օրենքի  18-րդ  հոդվածի  21-րդ   կետի,  43-րդ  հոդվածի  1-ին  կետի  3-րդ  ենթակետի   պահանջներով,   և  նկատի  ունենալով, որ  ՈԿՖ  բանավան  10/3-2   շինություն  հասցեում  գտնվող,   03-002-0065-0004  ծածկագիրը  կրող, քաղաքացի  Վաչագան  Հակոբյանին  սեփականության  իրավունքով  պատկանող   առևտրի  սրահին  հարակից     ազատ  տարածքը  չի  գտնվում   Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  60-րդ    հոդվածով  սահմանված  հողամասերի  ցանկում, ինժեներատրանսպորտային   օբյեկտների  օտարման  գոտում,  հողամասի  նկատմամբ  սեփականության  իրավունքը   չի  սահմանափակում  այլ  անձանց  իրավունքները.

                                  ԱՐԱՐԱՏԻ  ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.       Բավարարել   Վաչագան  Հակոբյանի    խնդրանքը   և  ք. Արարատ, ՈԿՖ  բանավան  10/3-2  շինություն  հասցեում  գտնվող,  իրեն  սեփականության  իրավունքով   պատկանող  առևտրի  սրահին  և  զբաղեցրած  0,002408  հա  մակերեսով  հողատարածքին   հարակից  0,0024 հա  մակերեսով  ազատ   հողատարածքը՝  ընդլայնման նպատակով, սեփականության  իրավունքով, հողի  կադաստրային  արժեքի  100% չափով ,  ուղղակի  վաճառքի  կարգով  օտարել  նրան՝   Վաչագան  Հակոբյանին:

2.      Պարտավորեցնել   քաղաքացուն՝   տարածքում  շինարարական  աշխատանքները  կատարել  Հայաստանի  Հանրապետության   օրենսդրությամբ  սահմանված  կարգով  և    քաղաքաշինական  գործող  նորմերով:  

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ՄԵՀՐԱԲՅԱՆ ՄԱՅԻՍ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner