Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ք. Արարատ, ՈԿՖ բանավան 2 շենք, բնակարան 10 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանը համայնքի ավագանու 20.09.2018թ. թիվ 07 հերթական նիստի թիվ 40 որոշմամբ նվիրվել է այդ բնակարանում բնակվող Լյուդվիգ Գեղամի Սարգսյանի ընտանիքին, սակայն նա առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ավարտին հասցնել գործընթացը և 20.12.2019թ.-ին մահացել է. ԱՐԱՐԱՏՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
1. Կատարել փոփոխություն Արարատ քաղաքային համայնքի ավագանու 20.09.2018թ. թիվ 07 հերթական նիստի թիվ 40 որոշման 2-րդ կետում:
2. Համայնքի ավագանու 2-րդ կետից հանել հանգուցյալ Լյուդվիգ Գեղամի Սարգսյանի անունը և որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Ք. Արարատ, ՈԿՖ բանավան 2 շենք, բնակարան 10 հասցեն կրող բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող Գրետիկ Վարազդատի Առաքելյանին ¥ծնված 1945թ): »: |