Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ և 66-րդ հոդվածի 4-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ քաղաքային համայնքի ավագանու 16.12.2019թ. թիվ 12 արտահերթ նիստի թիվ 56 որոշումը և քաղաքացի Ժորա Բայրամյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Սեփականության իրավունքով քաղաքացի Ժորա Բայրամյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած 0,00214 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի կարգով, գնման նախապատվության իրավունքով օտարել նրան:
2. Հողամասի օտարման գին սահմանել հողի կադաստրային արժեքը 100%-ի չափով՝ 26 579 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: