Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 918-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2024 թվականի N 918-Ա

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԼԵՎԻԿ ՎԱՍԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ԻՎԱՆԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 08.05.2003թ. թիվ 714-Ն, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 24.10.2023թ. կայացած թիվ 12 նիստի թիվ 181-Ա և 14.03.2024թ. կայացած թիվ 3 նիստի թիվ 14-Ա որոշումները, ինչպես նաև հաշվի առնելով քաղաքացի Լևիկ Վասակ Միքայելյանի դիմումը՝ համայնք Արարատ, ք. Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս 1/51 հասցեում գտնվող /ծածկագիր 03-002-0063-0026/ համատեղ սեփականության իրավունքով իրեն և Մարիամ Իվանի Միքայելյանին պատկանող հողատարածքին և վրան գտնվող շինությանը կից 0,0405 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը ընդլայնման նպատակով իրեն հատկացնելու մասին, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Համայնք Արարատ, ք. Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս 1/51 հասցեում գտնվող հողատարածքին և շինությանը կից ք. Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս 1/55 հասցեն կրող 0,0405հա մակերեսով հողատարածքը ընդլայնման նպատակով, սեփականության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել քաղաքացներ Լևիկ Վասակի Միքայելյանին և Մարիամ Իվանի Միքայելյանին՝ հողի գործող կադաստրային արժեքի վճարով` 405 քմ x 1878 դրամ = 760 590 դրամ:

2.Համայնք Արարատ, ք.Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս 1/51 հասցեում գտնվող 0,0905 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և վրան գտնվող շինությունը /ծածկագիր 03-002-0063-0026/ և ՈԿՖ բանավան թաղամաս 1/55 հասցեն կրող 0,0405հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր 03-002-0063-0040/ միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:

3.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքն ու հասցեավորվող օբյեկտի տեղակայումը՝ միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել համայնք Արարատ, ք.Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս 1/51 հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածք 03002YPZZZZK/:

4.Պարտավորեցնել քաղաքացուն` տարածքում շինարարական աշխատանքները իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ՀՀ Քաղաքաշինական գործող նորմերի և կանոնների համաձայն:

5.Ուժը կորցրած ճանաչել Արարատ համայնքի ղեկավարի 07․12․2023թ․ թիվ 2065-Ա որոշումը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner