Քաղաքացի Գոհար Հարությունյանը ք. Արարատ, Շահումյան փողոց 57/2 հասցեում /ծածկագիր 03-002-0011-0018/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,002244 հա մակերեսով հողատարածք և վրան կառուցված առևտրի սրահ: Նշված շինությանը կից դիմային ճակատին զուգահեռ առկա է ազատ տարածք, որը չի կարող օգտագործվել այլ անձանց կողմից: Քաղաքացի Գոհար Հարությունյանը դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, առևտրի սրահի ընդլայնման նպատակով, հողատարածքի կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 08.05.2003թ. թիվ 714-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին » ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով, և նկատի ունենալով, որ Շահումյան փողոց 57/2 հասցեում գտնվող, 03-002-0011-0018 ծածկագիրը կրող, քաղաքացի Գոհար Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահի դիմային ճակատին կից ազատ տարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով. ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Բավարարել Գոհար Վահանի Հարությունյանի խնդրանքը և Շահումյան փողոց 57/2 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահին և զբաղեցրած 0,002244 հա մակերեսով հողատարածքին հարակից 0,00033 հա մակերեսով ազատ հողատարածքը՝ ընդլայնման նպատակով, սեփականության իրավունքով, հողի կադաստրային արժեքի 100%-ի չափ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան՝ Գոհար Վահանի Հարությունյանին:
2. Պարտավորեցնել քաղաքացուն՝ տարածքում շինարարական աշխատանքները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով: |