Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 9


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի  Հանրապետության   օրենքի  13-րդ  և 18-րդ  հոդվածներով, ինչպես  նաև  «Հուղարկավորությունների  կազմակերպման  և  գերեզմանատների  և  դիակիզարանների  շահագործման  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  պահանջներով

                                                 ԱՐԱՐԱՏ  ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.      Արարատի  քաղաքային  գերեզմանատան  հարևանությամբ  համայնքի  միջոցներով  ձեռք  բերված  հողակտորը,  որպես  գերեզմանատեղ  հատկացնել  բացառապես  համայնքի  բնակիչներին՝  հուղարկավորության  կազմակերպումը  ստանձնող  անձի  դիմումի  համաձայն:

2.      Մահացածի  մարմինը /աճյունը/  հողին   հանձնելու  համար  անվճար  հիմունքներով  դիմողի ցանկությամբ մեկ  գերեզմանատեղի  համար  տրամադրել   2,5քմ  հողատարածք    (2,5 x 1,0մ  չափերով),  իսկ  ընտանեկան  գերեզմանի  կազմակերպման  համար՝  առավելագույնը  12,0 քմ հողատարածք (3,0 x 4,0մ  չափերով):

3.      Հուղարկավորթյան կազմակերպումը  ստանձնողի  ցանկությամբ  անվճար  հիմունքներով  տրամադրվող  գերեզմանատեղից  բացի, վճարովի  հիմունքներով  տրամադրել  առավելագույնը  3,0 քմ  հողատարածք՝  1քմ-ի  համար  100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ վճարի  դիմաց:

4.      Գերեզմանատեղի տրամադրված  հողատարածքից  ավել  հողատարածքի  զավթման, կամ  գերեզմանատեղի  սահմանները   ինքնակամ  մեծացման  դեպքում, հուղարկավորության  կազմակերպումը  ստանձնած   անձը  կամ  հարազատները  ենթակա  են  տուգանքի  200 000 /երկու  հարյուր հազար/  ՀՀ դրամի  չափով, իսկ   զավթած  հողատարածքը՝  ետ  վերադարձի:    

5.      Սույն  որոշման  բոլոր  կետերին  հուղարկավորությունը  կազմակերպող  անձին  ծանոթացնել  դիմումի  մուտքագրման  օրը՝   գրավոր՝  ծանուցագրով:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner