Ղեկավարվելով ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 39-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ «Ընտանեկան օրենսգրքի» 47-րդ հոդվածի 3-րդ մասով և «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 02.06.2016 թվականի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետով, հիմք ընդունելով 23․04․2024 թվականի թիվ 1768,1769,1770 ըստ օրենքի ժառանգության վկայագրերը, Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով քաղաքացի Լուսինե Պետրոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1.Տալ թույլտվություն առ այն, որ անչափահաս Ռազմիկ Գագիկի Թորոսյանի մոր՝ Լուսինե Տիգրանի Պետրոսյանի համաձայնությամբ, համաձայն 23․04․2024 թվականի թիվ 1768 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի անչափահաս՝ Ռազմիկ Գագիկի Թորոսյանին /ծնված 15․02․2010թ./պատկանող ժառանգական գույքը, այն է՝ TOYOTA PRIUS 1.8 HYBRID մակնիշի 36 LQ 825 պետական գրանցման համարանիշով ավտոմեքենա, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստականություն» ծառայության ՀՔԲ-ում գրանցվի և հաշվառվի 23.04.2024 թվականի թիվ 1767 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայայագրով ժառանգ հանդիսացող ժուլետա Երեմի Թորոսյանի անվամբ։
2․ Տալ թույլտվություն առ այն, որ անչափահաս էլեն Գագիկի Թորոսյանի մայրը՝ Լուսինե Տիգրանի Պետրոսյանը, համաձայն 23․04․2024 թվականի թիվ 1770 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի անչափահաս՝ Էլեն Գագիկի Թորոսյանին /ծնված 25․06․2011թ./պատկանող ժառանգական գույքը, այն է՝ TOYOTA PRIUS 1.8 HYBRID մակնիշի 36 LQ 825 պետական գրանցման համարանիշով ավտոմեքենա, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստականություն» ծառայության ՀՔԲ-ում գրանցի և հաշվառի 23.04.2024 թվականի թիվ 1767 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայայագրով ժառանգ հանդիսացող ժուլետա Երեմի Թորոսյանի անվամբ։
3․ Տալ թույլտվություն առ այն, որ անչափահաս Րաֆֆի Գագիկի Թորոսյանի մայրը՝ Լուսինե Տիգրանի Պետրոսյանը, համաձայն 23․04․2024 թվականի թիվ 1769 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի անչափահաս՝ Րաֆֆի Գագիկի Թորոսյանին /ծնված 18․11․2022թ./պատկանող ժառանգական գույքը, այն է՝ TOYOTA PRIUS 1.8 HYBRID մակնիշի 36 LQ 825 պետական գրանցման համարանիշով ավտոմեքենա, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստականություն» ծառայության ՀՔԲ-ում գրանցի և հաշվառի 23.04.2024 թվականի թիվ 1767 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայայագրով ժառանգ հանդիսացող ժուլետա Երեմի Թորոսյանի անվամբ։
4․ Տալ թույլտվություն առ այն, որ անչափահաս Ռազմիկ Գագիկի Թորոսյանը մոր Լուսինե Պետրոսյանի համաձայնությամբ օտարի /վաճառի/ իրեն պատկանող վերոգրյալ ժառանգական գույքը։
5․ Տալ թույլտվություն առ այն, որ անչափահաս Էլեն և Րաֆֆի Թորոսյանների մայրը՝ Լուսինե Պետրոսյանը օտարի /վաճառի/ երեխաներին պատկանող վերոգրյալ ժառանգական գույքը։