Այսօր: Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1459-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2025 թվականի N 1459-Ա

2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 80-րդ  հոդվածով ու «Տեղական  ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին  կետի 3-րդ ենթակետի  դրույթներով և հիմք ընդունել Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 8 հերթական նիստի «Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 03-043-0170-0047 կադաստրային ծածկագիրը կրող 72.4 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 87-Ա որոշումը, ՀՀ Արարատի մարզպետի 2025 թվականի հոկտեմբերի 01-ի թիվ 01//06122-2025 գրությունը և Արարատի համայնքապետարանում 2025թ. նոյեմբերի 7-ին կայացած վարձակալության մրցույթի արձանագրությունը,որոշում եմ՝ 

1.Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 72.4 հա մակերեսով արոտավայրը (ծածկագիր՝ 03-043-0170-0047) համապատասխան շահագործելու նպատակով, 10 տարի ժամկետով տրամադրել 2025թ. նոյեմբերի 7-ին կայացած վարձակալության  մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Արամայիս Վրեժի Սարդարյանին 289600/երկու հարյուր ութսունինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված անձին՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner