Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 3


Զեկ. ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019Թ. ԲՅՈՒՋԵԻ ՀՈՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հիմք  ընդունելով  «Հասարակական աշխատանքների  իրականացում» ծրագրով   ՀՀ աշխատանքի  և  սոցիալական  հարցերի  նախարարության կողմից   Արարատ  քաղաքային  համայնքին  տրամադրվելիք       1500,0 հազ. դրամը, ավելացրած  150,0 հազ. դրամը   որպես   համայնքի  ներդրում՝  ընդհանուր  գումարով  1650,0 հազ. դրամ դրամաշնորհը,  որը  նախատեսված  է  03.06.2019թ.  մինչև  28.06.2019թ.  ընկած  ժամանակահատվածում  Արարատ  քաղաքի  փողոցների  բարեկարգման  նպատակով  կատարվելիք  աշխատանքների  համար 12  աշխատողների  20 օրվա  կտրվածքով  հատկացվելու  է 1200,0 հազ. դրամ  աշխատավարձ,  իսկ  աշխատանքային  գործիքների  ձեռքբերման  հանար՝  450,0 հազ. դրամ,  որից  150,0 հազ. դրամը  որպես  համայնքին  ներդրում  ֆինանսավորվելու  է  կոմունալ   ծառայության  աշխատավարձի  ֆոնդի  տնտեսումներից: Միաժամանակ ս/թ  հունիս  ամսին  Մոսկվայում  կայանալիք  «Երջանկություն»  միջազգային  փառատոնի  Գալա  համերգին  մասնակցելու  նպատակով   Արարատ  քաղաքի  երաժշտական  դպրոցից  երկու  հոգու  Մոսկվա  քաղաք  գործուղելու  համար  տոմսեր  ձեռք  բերելու  նպատակով,  ինչպես    նաև  2019թ.  բնապահպանական  ծրագրով  ոռոգման  ցանցի  նախագծանախահաշվային    փաստաթղթերի  կազմման  և  փորձաքննության   անցկացման  նպատակով, ճանապարհային  անվտանգության  նշանների  ձեռքբերման  համար,  ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի          18-րդ  հոդվածի      5րդ,  38-րդ  հոդվածի  1-ին  կետերի       1-ին  ենթակետի  պահանջներով,    ինչպես  նաև  համայնքի  ավագանու  կանոնակարգով

ԱՐԱՐԱՏՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈՒՄԷ` 

Հաստատել  համայնքի  2019թ.  բյուջեի   եկամտային  և  ծախսային  մասերի  հոդվածների  հետևյալ  փոփոխությունները .

1.      Ավելացնել  համայնքի  2019թ.  բյուջեի  եկամուտները   1500,0 հազ.դրամ՝ սահմանելով  համայնքի  բյուջեի  ընդհանուր  եկամուտները  628660,872.1 հազ. դրամ:  Ն/թ ավելացնել  համայնքի  բյուջեի  եկամուտները  «Օրենքով  և  այլ  իրավական  ակտերով  սահմանված» մասով 1500,0 հազ.դրամ, սահմանելով   վերջինիս   եկամուտների  պլանը  1720,0 հազ. դրամ:

2.      Պակասեցնել՝   համայնքի  բյուջեի  1112.51  «Պահուստային  ֆոնդեր»  ծրագրի  4891  «Պահուստային  ֆոնդեր»  հոդվածը  260,0 հազ. դրամ: Սահմանել  համայնքի  բյուջեի  պահուստային  ֆոնդը  3607,2 հազ. դրամ:

3.      Պակասեցնել՝    0451.51  «Ճանապարհային  տրանսպորտ»  ծրագրի  5113   «Շենքերի  և  շինությունների  կապիտալ  վերանորոգում» հոդվածը  250,0 հազ. դրամ: Սահմանել    վերջինիս  ծախսային  պլանը   43064,972.1 հազ. դրամ,  իսկ  ծրագրի  ծախսային  պլանը   սահմանել   44564,972.1 հազ. դրամ,  

4.      Ավելացնել՝   0951.51   «Արտադպրոցական  դաստիարակություն»  ծրագրի     4639 «Այլ  ընթացիկ  դրամաշնորհներ»  հոդվածը  260,0 հազ. դրամ՝  սահմանելով  վերջինիս  ծախսային  պլանը  100770,0 հազ.: Ն/թ  ավելացնել  «Արարատ  քաղաքի  Ղազարոս  Սարյանի   անվան  ՄՄԱԴ»  ՀՈԱԿ-ի   դրամաշնորհի  գումարը  260,0  հազ. դրամ: Սահմանել  նրա  պայմանագրային դրամաշնորհի  ընդհանուր  գումարը  51760,0 հազ. դրամ:  Սահմանել  ծրագրի  ընդհանուր  ծախսային  պլանը  100770,0 հազ. դրամ:

5.      Պակասեցնել՝  0661.51  «Բնակարանային  շինարարություն  և  կոմունալ  ծառայություններ»  ծրագրի   4111 «Աշխատավարձ»  հոդվածը  150,0 հազ. դրամ՝ սահմանելով  վերջինիս   ծախսային  պլանը  103078,0 հազ. դրամ:

6.      Ավելացնել՝                                                                                                                                                            

 ա) 0661.51  «Բնակարանային  շինարարություն  և  կոմունալ  ծառայություններ»  ծրագրի  4111 «Աշխատավարձ»  հոդվածը  1200,0 հազ. դրամ՝ սահմանելով  վերջինիս   ծախսային  պլանը  104278,0 հազ. դրամ,      

բ) ավելացնել  նույն  ծրագրի  4267  «Կենցաղային  ապրանքներ»  հոդվածը   450,0 հազ. դրամ: Սահմանել   վերջինիս  ծախսային  պլանը  1350,0 հազ. դրամ: Սահմանել   ծրագրի  ծախսային  պլանը  137312,0 հազ. դրամ: Սահմանել  համայնքի  բյուջեի  ընդհանուր  ծախսային պլանը 628660,872.5 հազ. դրամ:     

7.      Ավելացնել՝՝                                                                                                                                                           

0424.51   «Ոռոգման  ցանցի  կառուցում  և  վերակառուցում»  ծրագրի    5134   «Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի  կազմում»   հոդվածը  150,0 հազ. դրամ: Սահմանել  վերջինիս  ծախսային  և  ծրագրի   պլանը  150,0 հազ. դրամ:

8.      Ավելացնել՝՝                                                                                                                                                                          

0451.59  «Փողոցների  պահպանում  և  շահագործում»   ծրագրի   5129   «Այլ   սարքեր  և  սարքավորումներ»  հոդվածը    100,0 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս  ծախսային   և  ծրագրի   պլանը    900,0 հազ. դրամ:

9.      Համայնքի  ղեկավարին՝  կազմել  նոր  նախահաշիվ  և  ժամանակացույց: 

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner