Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 06-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2021 թվականի N 06-Ն

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021Թ. ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենք  18-րդ  հոդվածի 18-րդ, 38-րդ  հոդվածի  2-րդ  կետերով,   «Տեղական   տուրքերի  և  վճարների  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի, «Աղբահանության   և  սանիտարական  մաքրման մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի    պահանջներով,  ինչպես  նաև  համայնքի  ավագանու  կանոնակարգով. 

 

 

                                               ԱՐԱՐԱՏ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈւՄ   Է`

1. Արարատ   քաղաքային  համայնքում   2021թ.  համար  սահմանել  տեղական  տուրքերի  և  վճարների  հետևյալ  դրույքաչափերը`

1.1 Համայնքի  վարչական  տարածքում  շենքերի,  շինությունների,  քաղաքաշինական  այլ  օբյեկտների  /այդ     թվում`  ոչ  հիմնական/  շինարարության,  վերակառուցման,  ուժեղացման,  վերականգնման,     արդիականացման,  բարեկարգման  աշխատանքները  /բացառությամբ`  Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված`  շինարարության  թույլտվություն  չպահանջվող  դեպքերի/  իրականացնելու  նպատակով    շինարարության  թույլտվության,  իսկ  ոչ  հիմնական  շինարարությունների  մասով`  տեղադրման  թույլտվության  համար,  ինչպես  նաև  Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված  կարգով  հաստատված  ճարտարապետաշինարարական    նախագծին  համապատասխան`  նոր  շենքերի, շինությունների  /ներառյալ` ոչ  հիմնական/  շինարարության  թույլտվության  համարտեղական  տուրք  սահմանել`

    ա. հիմնական  օբյեկտների  համար`  մինչև  300մ2    ընդհանուր  մակերես  ունեցող  անհատական  բնակելի    /այդ  թվում`  այգեգործական /ամառանոցային/  տների,  ինչպես  նաև    մինչև  200մ2   ընդհանուր   մակերես   ունեցող   հասարակական  և   արտադրական     նշանակության     օբյեկտների   համար – 15,0 հազ. դրամ,  այլ  օբյեկտների  համար`  201մ2  մինչև  500մ2    - 30,0 հազ. դրամ     

                                               501 մ2  մինչև  1000 մ2  - 50,0 հազ. դրամ     

                                              1001մ2  մինչև  3000 մ2  - 50,0 հազ. դրամ

                                              3001մ2   և ավելի            - 100,0հազ. դրամ

    բ.  ոչ  հիմնական  շինությունների  տեղադրման  համար  /մինչև   20 մ2  ընդհանուր  մակերես  ունեցող      օբյեկտներ/   -   3,0 հազ. դրամ,  20 մ2  և  ավելի  մակերես  ունեցող  օբյեկտների  համար  -  5,0 հազ. դրամ:

1.2 Համայնքի  վարչական  տարածքում  շենքերի, շինությունների,  քաղաքաշինական  այլ  օբյեկտների  վերակառուցման,  ուժեղացման, վերականգնման, արդիականացման  աշխատանքների                       /բացառությամբ`   Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված` շինարարության  թույլտվություն  չպահանջվող  դեպքերի/ համար,  եթե  սահմանված  կարգով  հաստատված  ճարտարապետաշինարարական  նախագծով  չի  նախատեսվում  կցակառույցների, վերակառույցների,  շենքի  գաբարիտային  չափերն  ընդլայնողայլ  կառույցների  /այդ  թվում` ստորգետնյա/ հետևանքով  օբյեկտի  ընդհանուր  մակերեսի  ավելացում  կամ  շենքերի  գործառնական  նշանակությանփոփոխություն   - 3,0 հազ. դրամ:

1.3 Համայնքի  վարչական  տարածքում  շենքերի,  շինությունների,  քաղաքաշինական  այլ  օբյեկտների  քանդման    թույլտվության  համար  -  5,0 հազ. դրամ:

1.4  Համայնքի վարչական  տարածքում  ոգելից և  ալկոհոլային   խմիչքների    արտադրանքի  վաճառքի  թույլտվության  համար       տեղական  տուրքը  յուրաքանչյուր  եռամսյակի  համար  սահմանել. 

·         մինչև 26  քմ ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում -  4500 դրամ

·         26  քմ-ից մինչև  50  քմ  ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում - 5500 դրամ

·         51քմ-ից  մինչև 100 քմ  ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 7000 դրամ

·         101 քմ-ից մինչև  200 քմ   ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 10500 դրամ

·         201 քմ-ից  մինչև  500 քմ    ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 13000 դրամ

·         501քմ-ից ավելի  ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 23000 դրամ

1.5  Համայնքի  վարչական  տարածքում  ծխախոտի  արտադրանքի  վաճառքի թույլտվության  համար  տեղական  տուրքը  յուրաքանչյուր  եռամսյակի  համար  սահմանել 

·         մինչև 26քմ ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում -  3000դրամ

·         26քմ-ից մինչև  50քմ  ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում - 5500 դրամ

·         51քմ-ից  մինչև 100 քմ  ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 7000 դրամ

·         101 քմ-ից մինչև  200 քմ   ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 10500 դրամ

·         201քմ-ից  մինչև  500քմ    ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 13000 դրամ

·         501քմ-ից ավելի  ընդհանուր մակերես ունեցող  հիմնական  և  ոչ  հիմնական   շինությունների  ներսում վաճառքի  կազմակերպման   դեպքում – 23000 դրամ

1.6  Համայնքի  վարչական տարածքում իրավաբանական  անձանց  և  անհատ  ձեռնարկատերերին  «Առևտրի և  ծառայությունների  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքով   սահմանված  բացօթյա  առևտուր  կազմակերպելու  թույլտվության  համար   յուրաքանչյուր  օրվա  համար  175 դրամ`  1քմ-ի  համար:

1.7   Համայնքի  վարչական   տարածքում  առևտրի,  հանրային  սննդի,  զվարճանքի, շահումով  խաղերի  և  վիճակախաղերի  կազմակերպման  օբյեկտներին,  բաղնիքներին  /սաունաներին/  և  խաղատներին    ժամը  2400  -ից  հետո  աշխատելու  թույլտվության  համար  տեղական  տուրքը  օրացուցային  տարվա  համար   սահմանել.

    ա.  առևտրի  օբյեկտների  համար   - 25,0 հազ. դրամ,

     բ.  հանրային  սննդի  և  զվարճանքի  օբյեկտների  համար  - 50,0 հազ. դրամ,

     գ.  բաղնիքների /սաունաների/  համար  - 200,0 հազ. դրամ,

     դ.  խաղատների  կազմակերպման  համար  - 500,0 հազ. դրամ,

     ե.  շահումով  խաղերի  կազմակերպման  համար – 250,0 հազ. դրամ,

     զ.  վիճակախաղերի  կազմակերպման  համար  -  100,0 հազ. դրամ,

1.8 Համայնքի  վարչական  տարածքում   յուրաքանչյուր  ամսվա  համար արտաքին  գովազդ  տեղադրելու  թույլտվության  համար   մեկ քառակուսի  մետրի  տեղական    տուրքը       սահմանել`

  ա/  ալկոհոլային  սպիրտի  պարունակությունը  մինչև 20 ծավալային  տոկոս/  արտադրանք  գովազդող  արտաքին  գովազդի  համար – 1,0 հազ.  դրամ,

  բ/  թունդ  ալկոհոլային  /սպիրտի  պարունակությունը 20 և ավելի  ծավալային  տոկոս  արտադրանք  գովազդող  արտաքին  գովազդի  համար – 1750 դրամ,

  գ/   սոցիալական  գովազդի  համար  - 0 դրամ

  դ/   այլ  արտաքին  գովազդի  համար  -  750 դրամ;

  ե/   դատարկ   գովազդային     վահանակների     համար -  187,5 դրամ,

  զ/ եթե  արտաքին  գովազդ   տարածող   գովազդակիրը   տեղաբաշխել  և  տարածել  է  իր  կազմակերպության   գովազդը   -   75 դրամ:                 

1.9 Համայնքի վարչական տարածքում  մարդատար  տաքսու  /բացառությամբ  երթուղային  տաքսիների  ծառայություն  իրականացնելու  թույլտվության  համար/ տեղական տուրքը  օրացուցային    տարվա  համար  սահմանել  5,0 հազ. դրամ՝  յուրաքանչյուր մեքենայի համար:  

1.10  Համայնքի  վարչական  տարածքում  հեղուկ  վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի  վաճառքի  թույլտվության  համար   տեղական  տուրքը օրացուցային    տարվա համար սահմանել  100,0 հազ. դրամ:     
1.11  Համայնքի  վարչական  տարածքում  գտնվող  խանութներում  և կրպակներում
   հեղուկ վառելիքի, սեղմված  բնական  կամ  հեղուկացված  նավթային  գազերի, մանրածախ  առևտրի  կետերում   կամ  ավտոմեքենաների, տեխնիկական  սպասարկման  և  նորոգման   ծառայության      օբյեկտներում  տեխնիկական  հեղուկների  վաճառի թույլտվության  համար՝  օրացուցային  տարվա  համար՝   30,0 հազ. դրամ: 
1.12 Համայնքի վարչական  տարածքում թանկարժեք  մետաղներից  պատրաստված  իրերի   մանրածախ առուվաճառքի թույլտվության  համար   տեղական  տուրք   օրացուցային    տարվա   համար  սահմանել   - 50,0 հազ. դրամ

1.13  Համայնքի  վարչական  տարածքում  հանրային  սննդի  կազմակերպման  և  իրացման  թույլտվության  համար  տեղական  տուրքը  յուրաքանչյուր  եռամսյակի  համար  սահմանվում  է`  
             Հիմնական  շինությունների  ներսում.

·         մինչև 26քմ -ի    դեպքում -  5000դրամ

·         26քմ-ից մինչև  50քմ  դեպքում -5500 դրամ

·         51քմ-ից  մինչև 100քմ-ի     դեպքում – 10500 դրամ

·         101քմ-ից մինչև  200քմ-ի     դեպքում – 15500 դրամ

·         201քմ-ից  մինչև  500քմ-ի       դեպքում – 20500 դրամ

·         501քմ-ից ավելի    դեպքում – 30500 դրամ

Ոչ  հիմնական   շինությունների  ներսում.

 

·         մինչև 26քմ -ի    դեպքում -  1000դրամ

·         26քմ-ից մինչև  50քմ -ի   դեպքում -1500 դրամ

·         51քմ-ից  մինչև 100քմ-ի     դեպքում – 2500 դրամ

·         101քմ-ից մինչև  200քմ-ի     դեպքում – 4500 դրամ

·         201քմ-ից  մինչև  500քմ-ի       դեպքում – 8500 դրամ

·         501քմ-ից ավելի    դեպքում –  15500 դրամ

1.14 Համայնքի  խորհրդանիշերը (զինանշան, անվանում),  որպես  օրենքով  գրանցված   ապրանքային  նշան,  ապրանքների  արտադրության,  աշխատանքների կատարման, ծառայությունների   մատուցման  գործընթացներում   օգտագործելու   թույլտվության  համար՝  օրացուցային  տարվա  համար     50,0 հազ. դրամ:

1.15  Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 250 000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

2. Արարատ  քաղաքային  համայնքում  2021թ  համար  սահմանել  տեղական  վճարների  հետևյալ   դրույքաչափերը՝.

2.1  Համայնքի  տարածքում  շենքի  կամ  շինության  արտաքին  տեսքը   փոփոխող  վերակառուցման  աշխատանքները  կատարելու  հետ  կապված  տեխնիկատնտեսական  պայմաններ  մշակելու  և  հաստատելու  համար՝  համայնքի  մատուցած  ծառայությունների  դիմաց   փոխհատուցման  վճար ահմանել  - 3000 դրամ,

2.2. Ճարտարապետաշինարարական  նախագծային  փաստաթղթերով  նախատեսված  աշխատանքներն  ավարտելուց  հետո  շահագործման  թույլտվության  ձևակերպման  համար  համայնքի  մատուցած  ծառայությունների  դիմաց  փոխհատուցման  վճար  սահմանել  - 3000 դրամ

2.3.   Համայնքի  տնօրինության  և  օգտագործման  ներքո  գտնվող  հողերը հատկացնելու, հետ վերցնելու և  վարձակալության տրամադրելու  դեպքում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման  համար՝  համայնքի  մատուցած  ծառայությունների  դիմաց  փոխհատուցման  վճար  սահմանել  -5000 դրամ,

2.4.  Համայնքի  կողմից  կազմակերպվող  մրցույթների  և  աճուրդների  մասնակցության  համար ՝ համայնքի  մատուցած  ծառայությունների  դիմաց  փոխհատուցման  վճար  սահմանել  - 3000 դրամ,

2.5. Համայնքի  կողմից  աղբահանության  վճար  վճարողների  համար  աղբահանության  աշխատանքները  կազմակերպելու  համար  աղբահանության  վճար  սահմանել – 190 դրամ՝ յուրաքանչյուր  բնակչի  համար,                                                                                                                             

2.6. Համայնքի  կողմից  կառավարվող  բազմաբնակարան  շենքերի  ընդհանուր բաժնային  սեփականության  պահպանման  պարտադիր  նորմերի  կատարման  համար  համայնքի  կողմից  կամ  համայնքի  պատվերով  մատուցված  ծառայությունների  դիմաց   2   համար  փախհատուցման  վճար  սահմանել -  10 դրամ,

3. Ոչ բնակելի  նպատակային  նշանակության  շենքերում և /կամ/  շինություններում   աղբահանության  վճարը  սահմանվում  է  ըստ  շինության  ընդհանուր  մակերեսի  հետևյալ  դրույքաչափերով.                                                                                                      

ա/ առևտրի, հանրային  սննդի կենցաղային  ծառայությունների  մատուցման  շենքերի  և  շինությունների մասով  2  համար  - 50 դրամ,                                                                                                                                         

բ/    հյուրանոցային  տնտեսության  օբյեկտների,  տրանսպորտի  բոլոր տիպերի  կայանների /ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների/ հանգստյան  տների, բազաների  ու  ճամբարներ, սպորտի  նախատեսված  շենքերի  և  շինությունների  մասով  2  համար   -  20դրամ,                                                                                                                                                                                                               

գ/ վարչակառավարչական, ֆինանսական կապի, ինչպես  նաև  առողջապահության  համար  նախատեսված  շենքերի  և  շինությունների   մասով  2  համար  - 20 դրամ                                                                           

դ/   գիտական,  կրթական  և  ուսումնական  նշանակության, սոցիալական  ապահովության,  մշակույթի,  արվեստի, կրոնական,  պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության  համար  նախատեսված  շենքերի  և  շինությունների  մասով 1մ2  համար  - 3 դրամ                                                                                                              

ե/  արտադրական, արդյունաբերական  և գյուղատնտեսական  նշանակության  շենքերի, շինությունների մասով  2  համար  - 5 դրամ                                                                                                                                                   

 զ/  շինություններում, որտեղ  իրականացվում  է  մեկից  ավելի  առանձնացված  տնտեսական  գործունեություն, աղբահանության վճարը  հաշվարկվում  է   յուրաքանչյուր  հատվածի  համար՝ ըստ  տվյալ հատվածում  իրականացվող   գործունեության  տեսակի , համաձայն  սույն  կետի ա/-ե/ ենթակետերով  սահմանված  դրույքաչափերի, եթե  աղբահանության  վճար  վճարելու  պարտավորություն  ունեցող  անձը  դրա  մասին  գրավոր  տեղեկացնում  է  համայնքի  ղեկավարին՝  կցելով  նշված  հատվածների  մակերեսների  նշումով  սխեման, իսկ  համայնքի   ղեկավարին  չտեղեկացնելու   դեպքում  հաշվարկվում է  սույն մասի ա/-ե/    կետերով սահմանված  դրույքաչափով,  է/  շինություններում /այդ թվում  առանձնացված  տնտեսական  գործունեության   համար  նախատեսված  շինությունների  առանձին   հատվածներում/,  որտեղ   որևէ  գործունեություն  մշտապես  կամ  ժամանակավորապես  չի  իրականացվում,  աղբահանության  վճար  չի  հաշվարկվում, եթե  շինությունում  մշտապես  կամ  ժամանակավորապես   որևէ  գործունեություն  չիրականացնելու վերաբերյալ    աղբահանության  վճար  վճարելու  պարտավորություն  ունեցող  անձը  դրա  մասին  տեղեկացնում է   համայնքի  ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու  դեպքում  հաշվարկվում  է  սույն  մասի   ա/-ե/    կետերով սահմանված  դրույքաչափով:  

 3.1 Շենքերի  և  շինություններից  դուրս  գտնվող  առևտրի  և  հանրային  սննդի   օբյեկտների, ծառայությունների  մատուցման  վայրերի  մասով  2  համար  - 50 դրամ:

 3.2  Շենքերի  և  շինություններից  դուրս  գտնվող  առևտրի  և  հանրային  սննդի   օբյեկտների, կենցաղային  ծառայությունների  մատուցման   վայրերում, որտեղ  որևէ  գործունեություն  մշտապես  կամ  ժամանակավորապես  չի  իրականացվում, աղբահանության վճար  չի  հաշվարկվում,  եթե  շենքերից  և  շինությունենրից  դուրս  գտնվող   առևտրի  և  հանրային  սննդի  օբյեկտների, ծառայությունների  մատուցման  վայրերում մշտապես  կամ  ժամանակավորապես  որևէ  գործունեություն  չիրականացնելու  վերաբերյալ  աղբահանության  վճար   վճարելու  պարտավորություն  ունեցող  անձը  դրա  մասին  տեղեկացնում է   համայնքի  ղեկավարին:

3.3 Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ  բնակելի տարածքների վերաբերյալ սույն որոշման    3-րդ կետի ա/-ից  և ե/ ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է՝

1/ ըստ ծավալի 1մ3 աղբի համար -3000 դրամ կամ

2/ ըստ զանգվածի 1տ աղբի համար -10000 դրամ

3/ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի /կամ/ շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համայնքի ղեկավարին աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:  

4. Համայնքի  ենթակայության  մանկապարտեզների  ծառայությունից  օգտվողների համար  համայնքի  կողմից  կամ  համայնքի  պատվերով  մատուցված  ծառայությունների  դիմաց  փոխհատուցման  վճար   սահմանել՝                                                                                                                  

ա/  Արարատ   քաղաքային   համայնքում   հաշվառված և առնվազն վերջին մեկ տարում համայնքում փաստացի բնակվող ընտանիքների երեխաների համար - 5000 (հինգ հազար) դրամ:               

բ/ Արարատ  քաղաքի հարակից  համայնքների   երեխաների  համար՝   22000 (քսաներկու  հազար)  դրամ:  

4.1  Համայնքի  ենթակայության  արտադպրոցական դաստիարակության  հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ  և  այլն) ծառայություններից  օգտվողների  համար  համայնքի  կողմից  կամ  համայնքի  պատվերով   մատուցված  ծառայությունների  դիմաց փախհատուցման  վճար  սահմանել՝                                                                                                                               

 1. Դաշնամուր  և  լարային  գործիքներ     I – VII    դասարանների    համար   - 40000դրամ

                                                                           VIII  - XI  դասարանների    համար   - 65000դրամ

2. Ակորդեոնի   բաժին                                    I – V       դասարանների    համար   - 25000դրամ

3.         Նկարչական  բաժին                           I -- V      դասարանների     համար  - 20000դրամ

4.        Պարի   բաժին                                                                                                        - 20000դրամ

5.         Քանոն`  պետ.պատվերից  դուրս  սովորող   երեխաների  համար

                                                                               I -- V     դասարանների    համար    - 40000 դրամ

                                                                                VI  -IX    դասարանների    համար    - 65000դրամ

4.2.  Համայնքի  արխիվից  փաստաթղթերի  պատճեններ  տրամադրելու  համար  մեկ  փաստաթղթի  համար  փոխհատուցման  վճար  սահմանել  - 1000 դրամ

4.3. Սահմանել   համայնքի  տարածքում  անասնաբույժի  կողմից  մատուցվող  վճարովի  անասնաբուժական    ծառայությունների  առաջարկվող ցանկը և գնացուցակը.                                                                                                                                                                                                                                                             

ա/ կենդանիների հիվանդությունների բուժման կանխարգելման հարցերով խորհրդատվություն –  500 դրամ    

բ/ ծննդօգնություն                                                                                                                                                                   

 գ/ թեթև  միջամտություն - 1000 դրամ                                                                                                                        

 դ/ ծանր  միջամտություն  - 5000 դրամ                                                                                                                                                                      

  ե/ վարակիչ  հիվանդությունների  նկատմամբ  կենդանիների      իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունախում կամ այլ նմուշառում կախված կենդանատեսակներից    / բացառությամբ «գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների/  - 100 դրամ

/մանր կենդ/  -200 դրամ

/խոշոր կենդ./                                                                                                                  

զ/ կենդանիների  արտաքին  և ներքին   մակաբույծների դեմ  պայքար  -  200 դրամ 

է/  ախտահանություն  -  1 մ2  200 դրամ                                                                                                                                 

ը/ միջատազերծում /դեզինսեկցիա/   -  1 մ2  100 դրամ                                                                                                     

թ/ կրծողների ոչնչացում /դեռատիզացիա/  -    1 մ2  200դրամ                                                                                                         

ժ/ արհեստական սերմնավորում -  5000 դրամ                                                                                                                            

 ի/ կենդանու  հերձում   - 1000 դրամ/մանր կենդ./                                                                                                                                                            

                                             3000 դրամ /խոշոր կենդ./             

լ/ կենդանաբուժում /յուրաք. այցելություն/   -  1000 դրամ

խ/ կենդանիների  նախասպանդային  զննում  -    1000 դրամ/մանր կենդ./                                                                                                                                                             
                                                                                          2000 դրամ /խոշոր կենդ./   

 ծ/  կենդանիների  հետսպանդային  զննում        -   1000 դրամ/մանր կենդ./                                                                                                                                                              
                                                                                           2000 դրամ /խոշոր կենդ./                                                                                                                            

 Ծանոթություն.

Հիմք  ընդունելով  «Տեղական   տուրքերի  և  վճարների  մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի  12-րդ  հոդվածի  2-րդ կետը՝  սույն   որոշման    1-ին  կետի  1.4-րդ,  1.5-րդ, 1.6-րդ, 1.8-րդ,      1.9-րդ ,      1.10-րդ, 1.11-րդ, 1.14-րդ և 1.15-րդ   ենթակետերով   ընդունված  դրույքաչափերի  վրա  կիրառվել   է  0,5 գործակիցը:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner