Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0․07738հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 206.26քմ շինությունները՝ (բնակելի տուն 73.76քմ, ծածկ 57.50քմ, ամառային խոհանոց 26.95քմ, ավտոտնակ 32.74քմ, հավաբուն 6.66քմ, պարիսպ 8.65քմ) ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի, Մուրացանի փողոց, 13/2 հասցեի 0․07738հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 206.26քմ շինությունների նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2.Վերը նշված ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023FW3GGV):
3.Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 206.26քմ շինություններին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,07738հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե ք.Արարատ, Մուրացանի փողոց 13/2 շինություն (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03999RBVAHP5):
4.206.26քմ շինությունները և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,07738հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Ժորա Անուշավանի Փահլևանյանին:
5. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/շինությունների օտարման գին սահմանել 206.26քմx2844դրամ=586 604դրամ
բ/հողի օտարման գին սահմանել 773.8քմx1878դրամ=1 453 196դրամ
ընդամենը՝ 2 039 800դրամ
6.ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվումենտվյալմիավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
7.Ժորա Անուշավանի Փահլևանյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: