Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 97-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ սահմանված կարգը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 22.12.2009թ. N 1064-Ա որոշմամբ հաստատված ստեղծված միջգերատեսչական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի ռաջարկությունը՝ Արարատ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու նախագիծը հաստատելու, հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ` Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում փոփոխոություններ կատարելու նախագիծը;
1. Արարատ քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող, «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 10,0 հա (կադաստրային ծածկագիր 03-002-0131-0107¤ հողամասից 7,0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը (հողամասը¤ փոխել և դարձնել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս՝ համաձայն կից հատակագծի:
2. Գլխավոր հատակագծում կատարվող փոփոխությունը և դրանով սահմանված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համարել փոփոխված «Քաղաքաշինության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջի ապահովման պայմանով:
3. Ճյուղային և համանքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումներին՝ ըստ սահմանված հերթականության և «Քաղաքաշինության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերին համապատասխան հողամասի նպատակային նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
4. Համայնքի ղեկավարին՝ առաջարկել «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ» ՍՊԸ-ին համայնքի բյուջեի համապատասխան հաշվին վճարել նպատակային նշանակությունը փոփոխվող հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 86 537 500 ¥ութսունվեց միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:
|