12.09.25
Ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել Արմաշ բնակավայրի Հանրապետություն և Արարատյան փողոցներում:
|
Արարատ համայնքի սահմանամերձ Արմաշ բնակավայրի Հանրապետություն և Անկախության փողոցներում սկսվել են ասֆալտապատման նախնական աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 115 716 000 ՀՀ դրամ)։
|
|
10.09.25
«Աղետների և կլիմայական ռիսկերի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» սեմինար-աշխատաժողով
|
World Vision-ի և ԱՌՆԱՊ-ի (Աղետների Ռիսկերի Նվազեցման Ազգային Պլատֆորմ) համատեղ ջանքերով՝ Արարատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, ս/թ սեպտեմբերի 10-ին ք.Արարատի մշակույթի և արվեստի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Աղետների և կլիմայական ռիսկերի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» սեմինար-աշխատաժողով։ Սեմինարն ընթացավ բաց լսումների ձևով՝ ֆոկուս-խմբային քննարկումներով։
|
|
08.09.25
Արարատ քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհը չեզոքացվել է։
|
Ս/թ սեպտեմբերի 1-5-ը ընկած ժամանակահատվածում Արարատ համայնքի Արարատ քաղաքի աղբավայրում բռնկվել էր խոշոր հրդեհ՝ ընդգրկելով շուրջ 6 հա տարածք։ Հրդեհի տարածման կանխման ու հետևանքների վերացմանն արագ և օպերատիվ արձագանքել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատները, Արարատի և Արտաշատի կոմունալ ծառայությունները։ Համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է 5 օրում չեզոքացնել հրդեհը։ Առ այսօր Արարատի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից շուրջօրյա հերթապահություն է իրականացվում աղբավայրի տարածքում։
|
|
08.09.25
Արարատ քաղաքում ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են։
|
Արարատ համայնքի Արարատ քաղաքի ասֆալտապատման շարունակականությունը, ոչ միայն ծրագիր է՝ այլև քաղաքային շինարարական կյանքի առօրյա։ Կադրերում՝ Արարատ քաղաքի Մ․ Գորգիսյան և Կայարանի փողոցներում ասֆալտապատման աշխատանքներն են՝ նախնական փուլում։ Աշխատանքներն իրագործվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
|
|
05.09.25
Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի մի շարք աշխատակիցներ և փրկարարներ Արարատ համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։
|
ՀՀ Փրկարարի օրվա կապակցությամբ և համայնքի հետ սերտ համագործակցության համար՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի ՄՓՎ և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի մի շարք աշխատակիցներ և փրկարարներ Արարատ համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։
|
|
05.09.25
Ասֆալտապատվում են Նոյակերտ բնակավայրի փողոցները
|
Ինտենսիվ աշխատանքների արդյունքում ավարտվեց Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի ևս մեկ փողոցի (Զ. Անդրանիկ) ասֆալտապատումը։ Նախորդ՝ Պ.Սևակ փողոցի, ասֆալտապատումն ավարտվել էր դեռևս ս/թ օգոստոսի սկզբին։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 111 700 000 դրամ)։
|
|
04.09.25
Վերանորոգվում են Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնն ու ամֆիթատրոնը
|
Արարատ համայնքի շինարարական աշխատանքների եռուզեռից դուրս չեն մնացել նաև Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի շենքը, ամֆիթատրոնն ու նրանց հարակից քաղաքային այգին։ Նախնական ընթացքի մեջ են Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի, ամֆիթատրոնի ու այգու բարեկարգման և վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն - համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 248 200 000 ՀՀ դրամ)։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |