|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հոկտեմբերի 2025 թվականի N 1392-Ա |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով՝ անշարժ գույքի պետական գրանցման նպատակով.ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.Արարատ համայնքի, Արարատ քաղաքի Ս. Շահումյան փողոց 37/1 հասցեն կրող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0015-0027 ծածկագիրը կրող հողամասից 0.10762 հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և կադաստրի կոմիտե գրանցման ներկայացնելու համար փոխանցել պետական գրանցման վկայականի արժեք 25000 / քսանհինգ հազար/ ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Արտաշատ 2 սպասարկման գրասենյակի՝ 900013220018 հաշվեհամարին և 1000/մեկ հազար / ՀՀ դրամ պետտուրք՝ 900005016176 հաշվեհամարին: 2.ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ փոխանցումը կատարել բյուջեով նախատեսված 0161.52 <<Գույքի նկատմամբ իրավունքի գրանցում>> ծրագրի 4823 <<Պարտադիր վճարներ>> և 4822 <<Այլ հարկեր ու տուրքեր>> հոդվածներով նախատեսված ծախսերից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|