Այսօր: Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2021թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 054
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2021 թվականի N 054

Ք. ԱՐԱՐԱՏ, ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 58/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 03-002-0010-0069 ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԵՐԿՈՒ ՄԻԱՎՈՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԵՎ ՎՐԱՆ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  18.05.2006թ. <<Ինքնակամ  կառույցների  օրինականացման  և  տնօրինման  կարգը  հաստատելու  մասին>>  թիվ  912-Ն և 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումների  դրույթներով, հիմք  ընդունելով քաղաքացի Խաչիկ Տոնոյանի  դիմումը  իրեն  սեփականության  իրավունքով   պատկանող  0,2 հա  մակերեսով  հասարակական  կառուցապատման  հողամասը  /վկայական  № 27032013-03-0478/ երկու գույքային միավորի բաժանելու, հասցե տրամադրելու և վրան ինքնակամ  կառուցված     շինության  օրինականացման  մասին  և  հաշվի  առնելով,  որ  մեկ  գույքային  միավոր  հանդիսացող  շինության  մի  մասը  կառուցված  է  սեփականության  իրավունքով  քաղաքացուն  պատկանող  հողամասին  կից՝ համայնքային  սեփականություն   հանդիսացող  հողատարածքի  վրա և  հաշվի  առնելով,  որ  ինքնակամ  կառուցված  շինությունը  ընդգրկված  չէ  համայնքային  նշանակության  քաղաքաշինական  համալիր  ծրագրերի  գոտում,  կառույցը  պահպանելը  չի  խախտում  այլ  անձանց  իրավունքները  և  օրենքով  պահպանվող  շահերը,  վտանգ  չի  սպառնում  քաղաքացիների  կյանքին  ու  առողջությանը,  զբաղեցրած  հողամասը  չի  հանդիսանում  <<Հողային  օրենսգրիքի>> 60-րդ  հոդվածով  սահմանված  հողատարածք, կառուցված  չէ  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ  անվտանգության գոտիներում,կառուցված  չէ  քաղաքաշինական  նորմերի  և  կանոների  էական  խախտումներով  և չի  առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.           

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

 

1.  Շահումյան  փողոց  58/3  հասցեում  գտնվող  անշարժ  գույքից առանձնացվող  0,00822 հա մակերեսով հողամասին  և վրան
      գտնվող 36,7 քմ  ընդհանուր մակերեսով շինություններին տրամադրել  հասցե՝ ք.Արարատ, Շահումյան  փողոց  44/2   
      շինություն:                                                             

2.    Հաշվի  առնելով հասցեի եզակիության և եզակիության սկզբունքն ու  հասցեավորվող  օբյեկտի տեղակայումը՝մնացած 
       գույքային  միվորին տրամադրել  ք.Արարատ,  Շահումյան  փողոց 44  շինություն հասցեն:      

3.  Ք .Արարատ, Շահումյան  փողոց  44/2  հասցեում  գտնվող,  քաղաքացի  Խաչիկ  Տոնոյանին  սեփականության  իրավունքով 
      պատկանող  0,00822  հա մակերեսով  հասարակական    կառուցապատման  հողամասի  վրա ինքնակամ  կառուցված  36,7 քմ 
      ընդհանուր արտաքին մակերեսով  հասարակական  շինությունները  /ավտոտնակ,  աստիճանավանդակ  և  պարիսպ/ ճանաչել          օրինական:                                                                                                                         

4.  Քանի  որ  մեկ  գույքային  միավոր  հանդիսացող  շինության  մի  մասը կառուցված  է  քաղաքացուն  սեփականության 
      իրավունքով  պատկանող   հողամասին  կից՝ համայնքային  սեփականություն  հանդիսացող  հողատարածքի  վրա, համաձայն      
     ՀՀ  Կառավարության  18.05.2006թ. թիվ  912-Ն որոշման  1-ին  բաժնի  2-րդ  կետի, առաջարկել  քաղաքացի  Խաչիկ 
     Տոնոյանին   կատարել  վճարներ  կառավարության  վերոնշյալ    որոշման  IV բաժնի պահանջներին  համապատասխան՝ 35-րդ     
    կետով  սահմանված արժեքների  համաձայն.           
                    36,7  քմ x  11 700դրամ = 429 390 դրամ        
5.   Խաչիկ  Տոնոյանի  կողմից  գնման  առաջարկը  չընդունելու  կամ  օտարման  համար  սահմանված  վճարները  չվճարելու 
     դեպքում  առաջնորդվել  ՀՀ Կառավարության  18.05.2006թ. թիվ  912-Ն որոշմամբ  սահմանված  կարգով:         
6.  Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով   սահմանված  կարգով:

    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner