Այսօր: Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2021թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 047
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունվարի 2021 թվականի N 047

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության   «Քաղաքացիական օրենսգրքի»  188-րդ   հոդվածի   պահանջներով, ինչպես  նաև  Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ.  <<Պետական  կամ  համայնքային հողամասերում  գտնվող  ինքնակամ  կառույցների  նկատմամբ  պետության  կամ  համայնքների  սեփականության  իրավունքի  պետական  գրանցման  կարգը  հաստատելու  մասին>>    թիվ  731 –Ն  և  Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ. <<Ինքնակամ  կառույցների  օրինականացման  կարգը  հաստատելու մասին>> թիվ  912-Ն  որոշումների  դրույթներով  և  հաշվի  առնելով,  որ  Արարատ  համայնքի  սեփականություն  հանդիսացող  0,00329հա  մակերեսով  հողամասում  ինքնակամ  կառուցված  32,9 քմ  ընդհանուր  մակերեսով ավտոտնակը ընդգրկված  չէ  համայնքային  նշանակության  քաղաքաշինական  համալիր  ծրագրերի  գոտում,  կառույցը պահպանելը  չի  խախտում  այլ  անձանց  իրավունքները  և  օրենքով  պահպանվող  շահերը,  վտանգ  չի  սպառնում  քաղաքացիների  կյանքին  ու  առողջությանը, այն  կառուցված  չէ  Հայաստանի  Հանրապետության  <<Հողային  օրենսգրքի>>  60-րդ  հոդվածով  սահմանված  հողամասերի  վրա,  ինչպես  նաև  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ  անվտանգության  գոտիներում,  կառուցված  չէ  քաղաքաշինական  նորմերի  և  կանոնների  էական  խախտումներով  և  չի  առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Արարատ  համայնքի  սեփականություն  հանդիսացող  Շահումյան փողոց  թիվ  35 շենքի  հարակից  տարածքում  0,00329  հա  մակերեսով  բնակելի կառուցապատման  հողամասում  ինքնակամ  կառուցված  32,9 քմ ընդհանուր  մակերեսով  ավտոտնակի  նկատմամբ  ճանաչել  Արարատ քաղաքային համայնքի  սեփականության  իրավունքը:                                                                                                                                                                                  

 2. Վերը  նշված  ինքնակամ  կառուցված  ավտոտնակը  ճանաչել  օրինական`  համաձայն  սույն  որոշմանը  կից,  օրինական  ճանաչված  կառույցի  և  դրանով  զբաղեցված  ու  պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  հողամասի  հատակագծերի:                                                                                                                                                                 

  3. Օրինական  ճանաչված  անշարժ  գույքին` 32,9 քմ  մակերեսով  ավտոտնակին   և  դրանով  զբաղեցված, պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  0,00329 հա  մակերեսով  հողամասին  տրամադրել  հասցե՝  ք.Արարատ  Շահումյան փողոց 35/12  շինություն:                                                                                                                                                      

 4. 32,9  քմ մակերեսով  ավտոտնակը    և  դրանով  զբաղեցված,  պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  0,00329 հա  մակերեսով  հողատարածքը  գնման  նախապատվության  իրավունքով,  ուղղակի  վաճառքի  կարգով  առաջարկել  կառույցն  իրականացնող  անձին` Արամ Խաչատրյանին: 
5. Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ. թիվ  912 –Ն  որոշման  4-րդ  և  35-րդ  կետերով  սահմանված  կարգի  և  արժեքների  համաձայն`

           ա/  շինության  օտարման  գին  սահմանել   32,9 քմ  x  1300  դրամ =  42 770 դրամ    
           բ/    հողի     օտարման  գին  սահմանել         32,9 քմ  x  1242  դրամ =  40 862 դրամ 

                                                                                                   ընդամենը՝  83 632 դրամ

6. Հայաստանի  Հանրապետության   Կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  35.1 կետի  համաձայն  սահմանված  չափերով  ձևավորված  վաճառքի  գնին  հավելվում  են  տվյալ  միավորի  նկատմամբ  մինչև  օտարումը  պետության  կամ  համայնքի  անվամբ  գույքային  իրավունքների  պետական  գրանցման  համար  իրականացված  վճարները`  ընդամենը  26 000 դրամ:                                                                                                                                                 

   7. Արամ Խաչատրյանի  կողմից  15  աշխատանքային  օրվա  ընթացքում  գնման  նախապատվության  առաջարկը  չընդունելու  կամ  գնման  նախապատվության  առաջարկն  ընդունելուց  հետո  30-օրյա  ժամկետում  օրինականացված  կառույցի  և  դրա  համար  սահմանված  կարգով  առանձնացված  հողամասի  վաճառքի  գները  չվճարելու  դեպքում  5 աշխատանքային  օրվա  ընթացքում  կրկին  ներկայացնել  գրավոր  առաջարկություն  անշարժ  գույքը  վարձակալելու  վերաբերյալ: Վարձակալության  իրավունքից  ևս  հրաժարվելու  դեպքում  այն  տնօրինել  18.05.2006թ. թիվ  912-Ն որոշման  37-րդ  կետով  սահմանված կարգով:                                                                                                                                                                                        

  8. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  սահմանված  կարգով:      

  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner