Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն և ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայր, Գայի փողոց 17 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Անդրանիկ Սարգսի Զաքարյանի դիմումը՝ և Սարգիս Ասատուրի Զաքարյանի, Անահիտ Դանիելի Դանիելյանի, Արամ Սարգսի Զաքարյանի համաձայնությունը հողամասում առկա ինքնակամ կառուցված շինությունները 74.6քմ օրինականացնելու մասին և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄԵՄ`
1.Քաղաքացիներ Սարգիս Ասատուրի Զաքարյանին, Անահիտ Դանիելի Դանիելյանին, Անդրանիկ Սարգսի Զաքարյանին և Արամ Սարգսի Զաքարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա առկա ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական և ճանաչել վերոնշյալ քաղաքացիների սեփականության իրավունքը համաձայն N28072023-03-0038 վկայականի:
2.Սահմանել, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ միավորված համայնքի գյուղ Արարատ բնակավայրի 900425105153 հաշվեհամարին պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված՝ ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար հաշվարկվող վճարները՝
շինությունների օրինականացման համար՝ 74.6քմ x 1422դրամ =106 082դրամ
3.ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 8.1 կետով նշված ինքնակամ ձևափոխված 1 միավոր պատուհանի համար սահմանել 18-րդ կետի <<դ>> ենթակետով սահմանված վճար՝
1x 1422դրամ =1422դրամ
4.Ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարման ենթակա գումարը սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և դրանից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: