Ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի     18-րդ հոդվածի   5-րդ կետով,  38-րդ  հոդվածի  1-ին կետի 1-ին  ենթակետի  պահանջներով,  ինչպես  նաև  համայնքի  ավագանու  կանոնակարգով և հաշվի առնելով ասֆալտապատման աշխատանքների կատարման համար  լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը.   ԱՐԱՐԱՏՔ  ԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ 
     ՈՐՈՇՈՒՄ    Է` 
         Հաստատել   Արարատ   քաղաքային  համայնքի  2020թ-ի  բյուջեի     ծախսային   մասի  հոդվածներում  կատարվող  հետևյալ  փոփոխությունները. 
1.       Պակասեցնել   0661.53 «Բակային տարածքների բարեկարգում» ծրագրի 5113 «Շենք-շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածը 500,0 հազ.դրամով, սահմանելով հոդվածի ծախսային պլանը 4750,0 հազ.դրամ, իսկ ծրագրային պլանը 5000,0 հազ.դրամ:     
2.        Պակասեցնել 0641.51 «Փողոցների լուսավորություն» ծրագրի 5121 «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածը 2000,0 հազ.դրամ: Սահմանելով հոդվածի պլանը 2000,0 հազ.դրամ, իսկ ծրագրի ծախսային պլանը՝ 15500,0 հազ.դրամ: 
3.      Պակասեցնել 0451.51 «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5134   «Նախագծանախահաշվային փոստաթղթերի կազմում» հոդվածը 1200,0 հազ.դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 2492,0, իսկ ծրագրային պլանը 95839,0 հազ.դրամ: 
4.      Ավելացնել 0451.51 «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5113   «Շենք-շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածը 3700,0 հազ.դրամ,   սահմանելով վերջինիս ծախսային պլանը 97047,0 հազ.դրամ, իսկ ծրագրային պլանը 99539,0  հազ.դրամ: 
5.      Համայնքի  ղեկավարին՝  կազմել  նոր  նախահաշիվներ  և  ժամանակացույցեր:   |